Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

Միացյալ Նահանգները առաջարկել է  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. Նյու Յորքում լրագրողներին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը. Նյու Յորքում լրագրողներին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը. հայտնում է «Middle East Eye»-ը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողություն ստանձնել 32 կիլոմետր երկարությամբ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։

«Այսպիսով, երկու կողմերն էլ կկարողանան օգտագործել այս միջանցքը», – ընդգծել է  դիվանագետը։

Նա նշել է, որ այս առաջարկի նպատակն է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական բանակցությունների առաջխաղացմանը։