Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սով ՀՀ-ում. խուճա՞պ… թե՞ իրատեսություն

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսության հետ մասամբ առնչություն ունեցող որոշ այրեր, ովքեր նաեւ գործարարներ են որակվում, կարծիք են հնչեցնում, որ մեզանում ընթացող տնտեսվարական գործընթացները մոտեցնում են սով հասկացության ժամանակները: Սթափեցնող է, ուստի փորձենք ծանոթանալ այդ հասկացության ինչ-որ առումով գիտական ձեւակերպմանը: 1980-ին ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակած բացատրական բառարանի համաձայն սով-ը հացի ու հացամթերքի սուր պակասն է…

Սույն ձեւակերպման առումով ՀՀ վիճակն արդեն երեք տասնամյակ մտահոգիչից առավել է: Ասվածին յուրօրինակ է արձագանքում ՀՀ տնտեսվարա-գիտական միտքը, առանց որեւէ փաստարկման նշելով, որ Հայաստան աշխարհամասը երբեւէ հացի առոււմով անգամ նվազագույն ինքնաբավ չի եղել եւ չի էլ կարող լինել, քանզի ըստ ինչ-ինչ հաշվարկների այդ ինքնաբավություն կոչվածը պահանջում է մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրություն. 3 մլն հայաստանցու հաշվով ստացվում է 3 մլն տոննա, որը ՀՀ-ի պարագայում անհնարին է, եւՙ հարցը փակված է: Իսկ ահա իրականում մեկ բնակչի հաշվով պարենային ցորենի պահանջը 120-160 կգ է, որից կարելի է ստանալ հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի պահանջվող քանակները: Օրինակՙ թիվ 1 գյուղատնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում այս ցուցանիշը 160 կգ է, որի մի մասն արտահանվում է:

Ինչպես շատ դեպքերում, մեզանում նաեւ այս խնդրում, պակասում է մասնագիտական պարզ բարեխղճությունը: Բացեք ՀՍՀ հանրագիտարանի 13-րդ հատորի 284-րդ էջի «Բուսաբուծություն» վիճակագրություն-աղյուսակը եւ կտեղեկանաք, որ ասենք 1940 թվականին ՀՍՍՀ 434 հազար հեկտար դաշտային ցանքատարածքներից 340 հազարի վրա իրականացվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքս: Հետպատերազմյան շրջանում, կենտրոնացված պլանավորման առումով, նպատակահարմար է գտնվել ՀՍՍՀ գյուղոլորտը կողմնորոշել այգեգործա-բանջարաբոստանային ուղղությամբ, երաշխավորելով ցորենի անհրաժեշտ քանակների կայուն մատակարարումներ: 1985-ին արդեն հացահատիկ մշակվում էր ընդամենը 135 հազար հեկտար, ցածր 2 տոննա բերքատվությամբ: Արտառոց տարօրինակ է, որ արդեն երեք տասնամյակ հնարավոր չէ մոտենալ հեկտարից 6-8 տոննա ցորենի ստացման ցուցանիշի, որի պայմաններում անգամ 100 հազար հեկտար ցանքսը մի բան ավելիով կբավարարի 3 մլն եւ ավելի բնակչության հացամթերքների պահանջը: «Չգիտես ինչու»-ի առումով մի փաստ նշեմ: Հունիսի 11-ին հեռուստաալիքներից մեկով հաղորդում հեռարձակվեց, որի ընթացքում Գրիբոյեդով համայնքի 86-ամյա ֆերմերը նշեց, որ 10 հեկտար ցորենի ցանքսից նվազագույնը 50 տոննա բերք է ակնկալում, որը կարող է չստանալ հերթական ջրումը չիրականացնելու պարագայում: Ահա այն բազում պատճառներից մեկը, որոնց արհեստական առկայությունը հիմք ու առիթ է տալիս խոսել ՀՀ-ում սովի հնարավոր իրավիճակի մասին:

Առերեւույթ ՀՀ-ում սովի մասին խոսելու անհրաժեշտություն ուղղակի առումով չկա, քանզի համաշխարհային տնտեսությունում բոլոր տեսակի սննդահումքի զգալի քանակների արտադրություն կա: Ըստ որոշ հրապարակումների, բրազիլական լինի թե նորզելանդական, բեռնանավերը կանգնած են Միջերկրական ծովում, պատվիրիր ինչ եւ ինչքան ուզում ես: Ցավոք, այսկերպ չենք կարող գնահատել վիճակը ՀՀ-ում: Թե ինչո՞ւ, ծանոթացեք ստորեւՙ պարենային զամբյուղի հիմնական մաս կազմող մի այլ սննդատեսակի, հավի մսի օրինակով: 2017-ին այս մսատեսակի համաշխարհային արտադրությունը կազմել է 122 մլն տոննա, 1 բնակչի հաշվով 17 կգ, ՀՀ-ումՙ 3 կգ: Բացը լրացվում է ներկրումներով: Թե ինչու չի խթանվում պահանջարկ ունեցող տեղական արտադրությունը, որի պարագայում սով եւ համանման քննարկումներն անիմաստ կդառնան, իշխանություններին չի հետաքրքրում: Նկատենք, որ տեղական հավի միսը ներմուծվածի համեմատ էապես թանկ է վաճառվում: Պարզ չէ, թե երբ ՀՀ-ում բուսայուղ կարտադրվի, նույնըՙ կարագի պարագայում, որը ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից ու Նորվեգիայից: Դժվար չէ պատկերացնել այն վիճակը, որում կհայտնվենք ներկրումների խոչընդոտի դեպքում: Փոխարենը գիտենք, որ 1 բնակչի հաշվով 6000-7000 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողեր ունենք, երբ շատ երկրներ դրա կեսն էլ չունեն: 1960-ին, երբ ՀՀ բնակչությունը 1,8 մլն էր, 600 հազար խոշոր մսատու կար, որպիսի ցուցանիշ ունենք 60 տարի անց արդեն 3 մլն բնակչության պարագայում: Արդյունքումՙ սեփական արտադրության նվազում, ներկրումների էլ աճ:

Լավատեսության շատ մեծ չափաբաժին է պահանջվում պարենային ներկա վիճակում ինչ-որ լուծում տեսնելու առումով: Սով որպես այդպիսին թերեւս չի լինի, իսկ ահա ուտելու սուր ցանկության պահանջի պարագայում պակաս կզգացվի: Կխորանա՞ այս վիճակն առաջիկայում, կապրենք կտեսնենք:

30.06.2020, Երեւան

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռազմիկ Դավոյանն 80 տարեկան է

Հաջորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական