Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերարՍամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։

Արթուր Սարգսյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն է՝ ահաբեկչության ու իշխանության զավթման նախապատրաստություն։