Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արթուր Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա ժամեր անց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա ժամեր անց. դատարանը հեռացել է որոշում կայացնելու:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։

Արթուր Սարգսյանի փաստաբանը լրագրողներին ասաց, որ մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ։

Արթուր Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Փաստաբանական խումբը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն մերժվել է։

Infoport.am