Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՀՀ Սահմանադրությունը 30 տարեկան է

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ՀՀ Սահմանադրույունը փոփոխության ենթարկել։ Փոփոխված Սահմանադրությունը չի հենվելու ՀՀ Հռչակագրի վրա։