Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարծում եմ՝ շատ ռեալ է «միջանցք» կոչվածը բացելը. Հայկ Նահապետյան

04/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցից ընդամենն օրեր անց այդ երկրի խորհրդարան օրենքի նախագիծ է ներկայացվել՝առաջարկելով Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկի՝Թալեաթ փաշայի անունով։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին։

-Դա Թուրքիայի իրավունքն է. որևէ մեկը կարո՞ղ է պարտադրել, թե ինչու է անցակետն այդպես անվանակոչում։ Հայկական կողմն էլ թող մեր անցակետը երիտթուրքերին սպանած, դատարանի դատավճիռն ի կատար ածած հայերի անուններով կոչի։ Եթե այդ տրամաբանությունն է, ուրեմն հայկական կողմ էլ թող դնի այն անձանց անունները, որոնք այդ դատավճիռները կյանքի են կոչել։ Դա համարժեք կլինի, բայց բնականաբար այդպես չի լինի։

Բայց ես չեմ կարծում, որ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, փորձում է Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ ստեղծել, թուրքական խորհրդարանում այդ առաջարկն անցնի։ Այդ առաջարկի անցնելով՝ ՀՀ քաղաքացիների մոտ գնահատականի և կարծիքի փոփոխություն է լինելու։ Եթե Թուրքիան նման բան արեց, բացահայտ ուժի ցուցադրություն է լինելու, այսինքն՝ հայկական կողմն անընդհատ պետք է հիշի, թե ով է եղել Թալեաթ փաշան։ Իսկ դա հիշելիս Թուրքիայի նկատմամբ ոչ բարիդրացիական զգացողություններ են առաջանում, և ես չեմ կարծում, որ նման նախաձեռնությունն այդ երկրի շահերից է բխում։

–Պարո՛ն Նահապետյան, այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նկրտումները՝ հարմար պահի իրագործելու «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Ի՞նչ նախադրյալներ կան դրա համար։

-Կարծում եմ, որ շատ ռեալ է «միջանցք» կոչվածը բացելը, որովհետև հայկական կողմն այդ տարածքի վրա որևէ իրավասություն՝ սահմանապահ, թե մաքսային, չի ունենալու։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ասում էին, որ միջազգային ինչ-որ ընկերություններ կարող են գալ և այդ ճանապարհի անվտանգությունը և բեռների տեղափոխումը հսկել։ Քանի որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, այլ նաև աշխարհաքաղաքական, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ կցանկանա միջազգային երաշխավոր լինել և վերահսկողություն իրականացնել՝ հաշվի առնելով նաև Իրանի հանգամանքը։

Հայտնի է, որ առաջին իսկ օրվանից իսրայելական վերալիցքավորվող ինքնաթիռների մի մասը եղել են ամերիկյան, այսինքն՝ ԱՄՆ-ը ռազմական բախման առաջին իսկ օրվանից ներգրավված է եղել։ Այստեղից հետևություն՝ այդ միջանցքն ԱՄՆ-ի համար շատ կարևոր է։ Դրանով Միացյալ Նահանգները փաստացի ներկայանում է մի տարածաշրջանում, որտեղ ՌԴ-ի և Իրանի շահերն են։ Այս միջացքում Միացյալ Նահանգները հակընդդեմ շահ է ունենում։ Իսկ ՌԴ-ն ճանապարհի որոշակի վերահսկողության իրավունք ուներ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Հիմա այդ հսկողությունը, բնականաբար, դուրս է գալու։ Անունը կդնեն հայ-ամերիկյան, բայց իրականում դա ամերիկյան վերահսկողության տարածք է Իրանի համար կարևորագույն, ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքում։

-Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հերքել տեղեկություններն այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։  Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ այդ հնարավոր հանդիպումից, ի՞նչ առանցքային պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել, այդ թվում՝ «միջանցքային» տրամաբանության մեջ։

-Դժվարանում եմ ասել՝ ինչ-որ բան կստորագրվի, թե ոչ։ Կարծում եմ՝ այստեղ առաջնահերթ աշխարհի գերտերության շահերի սպասարկումն է և ոչ՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական շահերի սպասարկում՝ ԱՄն-ի համար, իսկ տարածաշրջանի համար՝ Թուրքիայի և Ադրբեջանի։ Շատ բնական է՝ Միացյալ Նահանգներն իր շահերն է հետապնդում։ Կարևոր է, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու։ Եթե այն լինի միջանցքային տրամաբանությամբ, հասկանալի է, որ ԱՄՆ-ի շահն է։ Ձեռքի հետ դրանից շահում են, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը, բայց առաջին հերթին՝ ԱՄՆ-ը։ Իսկ թե ինչպես կվերաբերվեն Իրանի և ՌԴ-ի ղեկավարությունները ՀՀ իշխանությունների այդ որոշմանը, կարծում եմ՝ խիստ բացասական՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

-Պարո՛ն Նահապետյան, վերջին օրերին ականատես ենք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական «փոխհրաձգության» շարունակական դրսևորումներին։ Ձեր կարծիքով՝ մինչև ո՞ւր կարող է հասնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրեցումը։

-Նախ պետք է պատճառը հասկանալ՝ շահառուն ով է։ Կարծում եմ՝ Ռուսաստանի համար բավականին ուսանելի փորձառություն ձեռք բերվեց առ այն, թե ինչպես կարող է նորագույն տեխնոլոգիաներով փորձ արվել երկրում իշխանափոխություն իրականացնել, որտեղ ուղղակիորեն ոչ թե խաղաղ ցույցեր են, այլ գլխատվում է երկրի ռազմական, քաղաքական, հոգևոր ղեկավարությունը։ Իրանի դեմ առաջին երեք օր Մոսադը նման քայլերով է առաջնորդվել, որովհետև բավականին բարձրաստիճանն պաշտոնյաներ սպանվել են։ Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ այս դիվերսիաների առյուծի բաժինը կազմում են Իրանում ապաստանած աֆղանստանցի փախստականները։ Այսինքն՝ հինգերորդ շարասյունը միգրանտներն են, ոչ թե Սորոսի հիմնադրամը։ Այսպես նաև Ռուսաստանում է արվել՝ տարբեր ահաբեկչությունների ժամանակ։
Կարծում եմ՝ ադրբեջանական համայնքը ՌԴ-ում բավականին կազմակերպված է, ևՌԴ-ն որոշակի առումով կանխարգելիչ քայլեր է անում, և դա միայն ադրբեջանցիներին չի վերաբերում։ Սա շարունակակնություն է ունենալու մյուս էթնիկ խմբերի, միգրանտների մասով։

–Վերջին զարգացումների ֆոնին ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող եք կանխատեսում ադրբեջանաիրանական հարաբերություններում։

-Կարծում եմ՝ այս հաղթանակից հետո Իրանը պատրաստվելու է հաջորդ բախմանը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն արդեն բավականին լուրջ սպառազինություն է տեղափոխում Իսրայել։ Թե այն քանի տարի հետո կլինի, չգիտեմ։ Իրանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն իր օդային տարածքը տրամադրել է իսրայելական օդուժին, Ադրբեջանից ԱԹՍ-ներ են թռչել։ Դրա մասին բարձրաձայնեց նաև Հայաստանում Իրանի դեսպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահին մեր միմյանց ձեռք բռնելը ավելին է, քան պարզապես հավատքի պարտականություն. դա պայքար է՝ ճշմարտության համար. Տեր Վրթանես Բաղալյան

Հաջորդ գրառումը

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական