ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պատրաստվող քաղաքական հաշվեհարդարի մասին սենսացիոն սղագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Հ.Հակոբյան – Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան – Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան – Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան – Չգիտեմ»:
«Ուշադրություն՝ 2025 թվական փետրվարի 18
Տղամարդ – Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:
Վ.Գալստանյան – Հլը որ չէ, բայց կմիանա:
Տղամարդ – 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:
Վ.Գալստանյան – Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան»,- նշել է նա:
Սիմոնյանը նաև հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

