Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գույնը՝ դա մաքուր լույս է…

Անժելա Սահակյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
139
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 29- ից մինչեւ հունիսի 15-ը Փարիզի 15- րդ թաղամասի 78, Av. De Sufren  (Village Suisse) հայտնի տարածքում բազմաթիվ հայեր ու ֆրանսիացիներ, ինչպես նաեւ օտար այցելուներ հաղորդակից եղան մի աննախադեպ ցուցահանդեսի, որի հեղինակը բոլորիս կողմից ճանաչված ու սիրված գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանն է:

Ցուցահանդեսի բացման օրը առաջին այցելուն 15- րդ  թաղամասի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնն էր: Ջերմ զրույց ունենալով Հովհաննես Հարությունյանի հետ, նա ասաց, որ ուրախ է, որ մի քանի օր շարունակ իր թաղամասի բնակիչները պիտի վայելեն հայկական արվեստը, որն արդեն համաշխարհային ճանաչում ունի:

Ցուցասրահում բազմաթիվ մարդկանց ուշադրությունը գրավեց Նորվան Սրբազանի անակնկալ այցելությունը:  Շնորհավորելով ու բարձր գնահատելով  Հովհաննես Հարությունյանի բազմաժանր նկարները՝ Սրբազանը կարեւորեց  «Դեր ԶՈՐ» նկարը, համարելով, որ Հայոց ցեղասպանության փաստը պաստառներին տեսնելը շատ  տպավորիչ է, մանավանդ օտարների համար:

24 ապրիլ, 2015

Ներկաները համակ ուշադրությամբ երկար կանգնում էին յուրաքանչյուր նկարի առջեւ, կարծես փորձում թափանցել նկարչի աշխարհը՝ ըմբռնելու նրա հոգեկերտվածքը, որը նա փորձել է վերարտադրել կտավին:

«Anthurium», «Bord de mer a՛ midi», «Clarte՛», «Deux femmes», «Խtretat», «Jeunesse», «Femme allonge՛ au turban», «Hommage a՛ Paul Cezanne», «L՛arbre rose», «La sieste», «Place du Bateau-Lavoir a՛ Monmartre», «Sur le balcon» եւ այսպես, նկարների երկար  շարք:

Ցուցասրահի մուտքի մոտ  ուշագրավ տեղ էր հատկացվել ֆրանսիացի բանաստեղծ Լորանս Հերոնի  «Ձմեռվանից հետո» (Laurence He՛rault «Apre՛s l hiver») երկլեզու՝ ֆրանսերեն ու հայերեն (թարգմանությունը՝ գրող, բանաստեղծ Շանթ Մկրտչյանի) գիրքը, շապիկի նկարները՝  Հովհաննես Հարությունյանի:

Դեր Զոր

Հայաստանն ու Արցախը սիրելու եւ բանաստեղծություններ գրելու ցանկությունը Լորանս Հերոնի մոտ արթնացել է Հովհաննես Հարությունյանին հանդիպելով: «Հանուն Արցախի», «Հանուն Հայաստանի» վերնագիրը կրող բանաստեղծություններով,  Լորանս Հերոնն իր ձայնը փորձում է հասանելի դարձնել անտարբեր աշխարհին՝ «Ռումբեր են թափվում երկնքից»,  միաժամանակ ոգեշնչելով՝ «Ես այնքան կուզեի սատար լինել Արցախի մեր եղբայրներին»:
Ի դեպ, այս պատկերասրահում Հովհաննես Հարությունյանը բազմիցս ցուցադրել է իր նկարները: Տնօրենը՝ Ժորժ Լեվին (Georges Le՛vy) ասաց, որ իր համար մեծ պատիվ է նման տաղանդավոր, մեծանուն նկարչի նկարները ցուցադրելը:

Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1950թ, սեպտեմբերի 30-ին Երեւանում: Դեռեւս վեց տարեկանից տարվել է նկարչությամբ: 12 տարեկանում մասնակցելով Հնդկաստանում պատանիների ցուցահանդեսին արժանացել է մեծ մրցանակի: Սովորել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, այնուհետեւ՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 1982 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: 1990 թվականին գործուղվում է Փարիզ՝ ստեղծագործական աշխատանքի: Նույն թվականին Փարիզի արվեստների միջազգային կենտրոնում (Cite՛ internationale des arts ) բացվում  է Հովհաննես Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը, այսպես՝ գեղանկարչի համար լայն հորիզոն է բացվում: Նախաձեռնում է Արվեստների միջազգային կենտրոնում ունենալ Հայաստանի նկարիչների արվեստանոց:

Հարգանքի տուրք Պոլ Սեզանին

Տեղին  է նշել, որ երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը 1988թ., որոշում է ընդունում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, Հովհաննես Հարությունյանը մեծադիր կտավի վրա պատկերում է թուրք ասկյարներից մազապուրծ մի կնոջ, որն իր նորածին մանկանը գրկած դիակների միջով ահասարսուռ փախչում է դեպի անապատները: Այս «24 ապրիլ 1915թ.» նկարը նույն տարում ցուցադրվում է  Փարիզի «Աշնանային սալոնում»: Մեկ տարի անց, ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից, ի նշան երախտագիտության նույն նկարը նվիրվում է Ֆրանսիայի  Ազգային ժողովին:

Հովհաննես Հարությունյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել մի շարք երկրներում, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, արժանացել տասնյակ պարգեւների:

Ամեն տարի  Փարիզի «Grand Palais»-ում, «Salon des Artistes inde՛pendants» շարքում ցուցադրության են արժանացել նաեւ իր նկարները:

Հովհաննես Հարությունյանին ճանաչում եմ ստեղծագործել սկսելու տարիներից: 1992թ. Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում էի պատրաստել իր մասին:

Տաղանդաշատ մեր հայրենակցին մաղթենք առողջություն ու ստեղծագործական նորանոր վերելքներ:

Գույնը՝ դա մաքուր լույս է: Հովհաննես Հարությունյանի կտավները թող լույս սփռեն Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնութայնը: Լույսը թող մեզ դարձնի հզոր եւ անկոտրում:

ԱՆԺԵԼԱ  ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

Գլխավոր լուսանկարը՝ Ժորժ Լեվի- Հովհաննես Հարությունյան- աղջիկը՝ Սոնա-Ֆիլիպ Գուժոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Գիտաժողով՝ նվիրված հայ արվեստին Հայրենական պատերազմի տարիներին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գրողի տարած ալգորիթմ, որ ես եմ. Աննա Մնացականյան

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Գիտաժողով՝ նվիրված հայ արվեստին Հայրենական պատերազմի տարիներին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական