Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաչյա Պողոսյան. «Հայոց եռագույնը մեր պարծանքն է, հպարտությունը, մեր ուժի եւ համախմբման գրավականը»

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հունիսի 15-ը թեեւ սովորական աշխատանքային օր էր ռուսաստանաբնակների համար, սակայն սանկտպետերբուրգցի մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն աշխատանքի էր շտապում մեծ ոգեւորությամբ. չէ՞ որ այդ օրն իր հայրենիքում նշվում է որպես Հայաստանի դրոշի օր, եւ Պողոսյանը մտադիր էր այդ առիթով շնորհավորանքի ջերմ խոսք զետեղել իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կայքում եւ շնորհավորել իր հայրենակիցներին: Սակայն տեղ հասնելուն եւ օրվա նորություններին համացանցում ծանոթանալուց հետո ճանաչված բարերարի ծրագրերը «խառնվեցին», երբ նա մեծ զարմանքով եւ ուրախությամբ ծանոթացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ինստագրամյան էջի այդ օրվա գրառմանը. «Երազանքը լինում է բարձունքում, որին անընդհատ ձգտում ենք հասնել: Միշտ բարձր պահենք մեր դրոշը. 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվեց ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»,- գրել էր Արմեն Սարգսյանն ու զետեղել Խոր Վիրապի հարեւանությամբ գտնվող բլրի բարձունքին վեհորեն ծածանվող հայոց եռագույնի լուսանկարը:

Այդ անչափ ծանոթ պատկերը ջերմ հիշողություններ արթնացրեց Հրաչյա Պողոսյանի հոգում, չէ՞ որ հայոց եռագույնը 2016 թվականին հենց իր մտահղացմամբ ու ջանքերով է տեղադրվել եւ այսօր հաղթական փողփողում է այդ բարձունքումՙ բիբլիական Արարատ լեռան ֆոնին:

Ընդհանրապես, դրոշի թեման մեծ տեղ է զբաղեցնում Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ: Հիշատակության արժանի է մանավանդ հանրության կողմից մեծ ճանաչման արժանացած բարեգործական այն հայտնի ձեռնարկումը, երբ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում 195 օր հանգրվանել են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Ի դեպ, դրոշները տիեզերք էին ուղարկվել մինչեւ Հայաստանի թավշյա հեղափոխությունըՙ մարտի 21-ին, տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի, Էնդրյու Ֆոյթելի եւ Ռիչարդ Արնոլդի հետ:

Հրաչյա Պողոսյանը, որ, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ այս անգամ որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

Այդ օրերի մասին Հրաչյա Պողոսյանը հիշում է.

– Հայաստանի հեղինակությունը անչափ թանկ է ինձ համար, 2018-ին իմ պատմական Հայրենիքում տեղի ունեցած երկու իրադարձությունները չէին կարող ուշադրության չարժանացնել, որոշեցի նոր անակնկալով հանդես գալ եւ տիեզերական նվեր մատուցել: Հայաստանի եւ Երեւանի դրոշները տիեզերական շրջագայության ուղարկելու մտահղացումս կյանքի կոչելու նպատակով դիմեցի Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-Արեւմտյան մասնաճյուղի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Նա հավանություն տվեց նախաձեռնությանս` նշելով, որ հայ ժողովրդի ներդրումը տիեզերական արդյունաբերության զարգացման գործում անուրանալի է եւ հիշեցրեց, որ լուսնագնացի ինքնագնաց շասսի առաջին նախագծողը Ալեքսանդր Քեմուրջյանն էր:

Այնուհետեւ ստացվեց Ռոսկոսմոսի ղեկավարության թույլտվությունը` դրոշները տիեզերք ուղարկելու համար: Միեւնույն ժամանակ, Հրաչյա Պողոսյանը դիմել էր Հայ Առաքելական եկեղեցունՙ իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությունը ստանալուց հետո փետրվար ամսին Էջմիածնի իր նստավայրում Հրաչյա Պողոսյանին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նորին Սրբությունը ոչ միայն հավանություն տվեց նման անսովոր նախաձեռնությանը, այլեւ իր օրհնությունը տվեցՙ դրոշները տիեզերք ուղարկելու համար:

– Մարտի 2-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսի խնդրանքով մեզ ընդունեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը,-պատմում է Հրաչյա Պողոսյանը: Ինձ հետ էր նաեւ ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմեւը, ում այդ օրը ես եւ Վարդան Տողանյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցինք դրոշները եւ հենց Արտեմեւին էլ պատիվ էր վիճակված մեր խորհրդանիշերը հասցնել Միջազգային տիեզերական կայան:

Եվ ահա հոկտեմբերի 7-ին, Հրաչյա Պողոսյանի հայրենի եզերքումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը, տիեզերքում «շրջագայած» դրոշներից մեկըՙ Հայաստանի դրոշը, բարերարը հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսըՙ Երեւանի դրոշը, սպասում էր իր պատեհ «ժամին» եւ այն պետք է հանձնվեր Երեւանի նոր քաղաքապետին:

Այդ պատեհ առիթը հանդիսացավ ամիսներ անց, երբ 2019-ի հունիսի 20-ից 21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «Երեւանյան օրեր» միջոցառումը: Տոնակատարությանն իր մասնակցությունն էր բերել Հայաստանից ժամանած պատվիրակությունըՙ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական հանդիպումներին զուգընթացՙ հյուրերին սպասվում էր յուրօրինակ նվեր-անակնկալՙ բարերար Հրաչյա Պողոսյանը Երեւանի քաղաքապետին հանձնեց Երեւանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր շրջագայել էր տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:

Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանինՙ նման անսովոր նվերի համար եւ հավաստիացրեց, որ տիեզերական նվերն իր արժանի տեղը կզբաղեցնի Երեւանի քաղաքապետարանում:

– Հայկական դրոշըՙ մեր սիրելի ու պաշտելի եռագույնը, Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշն է, եւ մենք պետք է ազգովին մեծ հարգանք եւ ակնածանք տածենք այդ սրբության հանդեպ,- ասում է Հրաչյա Պողոսյանը,-որովհետեւ եթե բոլորս համախմբվենք մեր դրոշի շուրջ, ապա կդառնանք ավելի միաբան, ուժեղ, հզոր եւ անպարտելի:

Երկար տարիների ընթացքումՙ Ռուսաստանում, Հայաստանում եւ արտերկրում մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են:

Հրաչյա Պողոսյանը դեռեւս բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ունի այս կյանքում, նրա պրպտուն ու սրաթռիչ միտքն ամենուր էՙ երկրագնդի բոլոր ծագերումՙ օդում, ծովում, ցամաքում, տիեզերքում… եւ ամեն անգամ նա հանրությանը զարմացնում է իր անհավանական, աննախադեպ եւ օրիգինալ գաղափարներով ու ծրագրերով, որոնք օր օրի կյանք ու ավյուն են ստանում, հայտնվում մեր կողքինՙ դառնալով մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ մասնիկները:

Ահա այսպիսի գեղեցիկ հուշեր արթնացրեց հունիսի 15-ը եւ Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր նշանավոր հայրենակիցը օրվա խորհուրդը ամփոփեց հետեւյալ բառերով. «Հայոց եռագույնը մեր պարծանքն է, հպարտությունը, մեր ուժի եւ համախմբման գրավականը»:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Գերմանացի վիրուսաբանը՝ կորոնավիրուսի էնդեմիկության մասին

Հաջորդ գրառումը

Արցախում 50 000-ական դրամ աջակցություն է տրամադրվում առողջական ծանր խնդիրներով քաղաքացիներին

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Արցախում 50 000-ական դրամ աջակցություն է տրամադրվում առողջական ծանր խնդիրներով քաղաքացիներին

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական