Կիրակի, 26 Հուլիս, 2026

 Տեսանյութ. Եկատերինբուրգում սպանված հանցավոր խմբավորման անդամները Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են

Բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ  Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հիսթերիա է բարձրացրել, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։

Լապշինն իր յութուբյան ալիքում պատմել է, որ  Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։