Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ հոգեւորականը չի՛ վախենում ոչ մեկից եւ ոչնչից, ՈՉ ՄԵԿԻՑ ԵՎ ՈՉՆՉԻՑ. Տեր Ասողիկ

29/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոգով վիրավոր ենք, քանի որ անասելի ցավն է խոցել. մի՞թե հայ հոգեւորականներն այդպես կհարձակվեին ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի կամ Կառավարության շենքերի վրա: Որո՛շ է, երբե՛ք, նույնիսկ մտքով անգամ չի կարելի պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մենք այն հոգեւորականներն ենք, որ Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, խորը գիշերին, երբ մեզ հասան լուրերն ընդվզումների՝ փութով հասանք քաղաքամայր Երեւան՝ Ազգային ժողով, որպեսզի հանդարտեցնենք գազազած բազմությանը, բռնենք այն չարգործ ձեռքերը, որոնք հայը բարձրացնում էր հայի վրա եւ մոլեգնած ջարդում էր գույքը պետության. անասելի էր մեր բարկությունն ու ցավը…

Իսկ Հայրենի իշխանություններն իրենց թույլ են տալիս անպատկառ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Հայրապետի վեհավայրի վրա՝ բռնաճնշելով ողջ հոգեւոր դասին…

Սակայն, երեկ, իշխանական այդ բիրտ ուժը բախվեց ողջ հոգեւոր դասի վեմին՝ կուսակրոն եւ ամուսնացյալ եկեղեցականների ՄԻԱԲԱՆ ՈՒԺԻՆ: Պատմական ուժ, որը չի՛ վաճառվում, չի՛ կաշառվում, չի՛ հաճոյանում, իր շահը չի՛ փնտրում, չի՛ վախենում, չի՛ ընկրկում: Ողջ հոգեւոր դասի միաբան ուժ, որին շարժողն ու առաջնորդողն աստվածային արդարությունն է, իմաստությունը եւ ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին Աստված:

Եվ ընկրկեց իշխանական մեծաքանակ ուժը (ավելի քան 1000 ուժային), գլխահակ ու լուռ հեռացավ իր իսկ Սրբություն Սրբոց Մայր Աթոռից:

Աստծո Իջման Սուրբ վայրում մարդը եւ որեւէ մարդկային իշխանություն ի զորո՛ւ չէ թելադրելու իր կամքն ու պայմանը. այստեղ՝ Հայոց Վեհի Աթոռում, առհավետ աստվածային իշխանությունն ու կամքն է գործում: Եվ հստակ ասվեց Հայրենի երկրի իշխանություններին, որ դուք չե՛ք կարող կամք թելադրել, ավելին՝ բռնաճնշմամբ այն պարտադրել Հայոց Եկեղեցուն եւ նրա աստվածարյալ ինքնիշխան Նվիրապետությանը, որպեսզի, այս պարագային, Մայր Աթոռից, կարծես մի ավազակի, տանեք միաբանության բարձրաստիճան մի անդամի. պատկառանքով եւ պարկեշտությամբ ծանուցեք եւ հրավիրեք՝ նա կներկայանա, ինչպես իր ոտքով ներկայացավ հայ հոգեւորականը՝ որպես օրինապահ եւ օրինահարգ անձ: Ավելին, քանզի հայ հոգեւորականը չի՛ վախենում ոչ մեկից եւ ոչնչից, ՈՉ ՄԵԿԻՑ ԵՎ ՈՉՆՉԻՑ:

Եվ այն կեցվածքն ու միաբան ուժը՝ արդար ու ճշմարիտ, որ դրսեւորեց Հայոց Եկեղեցին՝ ողջ իր Նվիրապետությամբ, աստվածաշնորհ ու պանծալի դաս էր համայն քրիստոնեկան աշխարհին, քրիստոնյա ամբողջ հոգեւորականությանը, թե ինչպես է պետք պաշտպանել նվիրապետական ինքնիշխանությունը եւ պահպանել Սբ Եկեղեցու ճշմարտությունը: Եվ այս կեցվածքն ու միաբան ուժը նաեւ վասն Հայաստան երկրի սահմանադրականության եւ օրինապահության էր, որն ի շինություն մեր հարազատ պետության ու պետականության է:

Արդ, աստվածաշնորհ ու պանծալի դաս ողջ քրիստոնյա աշխարհին՝ առաջին Քրիստոնյա պետությունից:

Եվ թող այլեւս փակվեն բոլոր բերաններն ու անշարժանան ձեռքերը, որոնք ընդդեմ են Սբ Եկեղեցու եւ հոգեւորականի, եւ թող իշխանությունները սրբագրեն իրենց կոպիտ սխալներն ու քաղաքացիական ազատության վերադարձնեն մեր հոգեւոր հայրերին եւ մեր անմեղ զավակներին:

Հիշեցեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկարար ու խաղաղարար պատվիրանը եւ անսացե՛ք Տիրոջ սուրբ կամքին. «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ» (Հովհ. ԺԵ. 12-14):

Ասողիկ աբեղա Կարապետյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դատապարտել է Մայր Աթոռի դեմ հարձակումը

Հաջորդ գրառումը

Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին…

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Հաջորդ գրառումը

Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական