Իրանը հաղթեց Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում. հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
«Իմ երկրորդ շնորհավորանքը նվիրված է մեր սիրելի Իրանի հաղթանակին ամերիկյան ռեժիմի նկատմամբ: Ամերիկյան ռեժիմը անմիջականորեն միջամտեց պատերազմին, քանի որ զգաց, որ եթե չմիջամտի, սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի», – ասել է նա իրանցիներին ուղղված իր խոսքում։
ԱՄՆ-ն որևէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում. հավելել է Խամենեին։ ԱՄՆ իշխանությունները պատերազմը սկսել են՝ հասկանալով, որ Իսրայելը դատապարտված է լիակատար ոչնչացման, եթե Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվի, ասել է Գերագույն առաջնորդ այաթոլլան։