ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արա Այվազյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից: