Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում» հոդվածներով

«Սրբազան պայքար» շարժումը հայտնել է՝ այսօր ձերբակալված Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել։

«Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում» հոդվածներով»,- նշված է շարժման տելեգրամյան ալիքում։

16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: