Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում պետք է քայլ առաջ կատարենք. ԵԽ գլխավոր քարտուղար

25/06/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին՝ ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է առաջ ընթացող քայլեր կատարել։

Այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։

Պատասխանելով ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, որ Հայաստանը բախվում է իր տարածքային ամբողջականության խախտման և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի էթնիկ զտումների խնդրին, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ վերածվել է մարդու իրավունքները բացառող պետության՝ Ալեն Բերսեն նշել է, որ ինքը, միանշանակ, մտահոգված է տարածաշրջանի իրավիճակով և ապագայով։ 

«Ահա թե ինչու ես այցելեցի այդ տարածաշրջանի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ես սերտ կապի մեջ եմ այդ պետությունների իշխանությունների, քաղաքացիական հասարակության անդամների հետ։ Այցելելով երկրներ՝ միշտ ակնհայտորեն փորձում եմ այցելել ընդդիմադիր կուսակցություններին, հանդիպել նրանց հետ։ Ես նաև հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ այստեղ։ Ես ուզում եմ հասկանալ և կարողանալ դեր խաղալ այս բարդ իրավիճակում։ Այն, ինչ ես ուզում եմ նշել, գուցե նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն է, որ մենք հիմա պետք է քայլ առաջ կատարենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ Ես փորձում եմ աջակցել այս խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին»,-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։ 

Նա հիշեցրել է, որ շաբաթներ առաջ պաշտոնական այցով գտնվել է Հայաստանում, որտեղ, իր խոսքով, բովանդակալից հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների հետ։ 

«Օրինակ՝ վարչապետ Փաշինյանի հետ ավելի քան երկուսուկես ժամ տևած հանդիպումը հնարավորություն տվեց իսկապես խորանալ այդ բոլոր տարրերի մեջ և տեսնել, թե ինչ կարող ենք անել։ Ես նաև հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ճիշտ նույն տարրերի շուրջ, տեսել եմ նաև տարածաշրջանում պատերազմից հետո առկա հսկայական դժվարությունները», – ասել է Ալեն Բերսեն։ 

Նա նաև խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցի մասին՝ անվանելով դա պատմական։ 

«Նախորդ շաբաթ, նախ, տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի այցը Թուրքիա, իսկ հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Փաշինյանը շատ պատմական այց կատարեց կրկին Թուրքիա։ Ես հույս ունեմ, որ մենք տարածաշրջանային երկրների կողքին ենք, մենք չենք կարող ստորագրել այն մարդկանց փոխարեն, ովքեր պետք է դա անեն, բայց մենք կարող ենք աջակցել և կարող ենք նաև օգտագործել մեր ազդեցությունն՝ ապահովելու դրա դրական արդյունքը»,-ընդգծել է Ալեն Բերսեն։ 

Նա նաև հավելել է, որ իր՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայկական կողմը բարձրաձայնել է Ստրասբուրգում՝ ԵԽ-ում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացված լինելու անհրաժեշտության մասին։ Բերսեի խոսքով՝ այդ կերպ հնարավոր է օգնել և աջակցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին

Հաջորդ գրառումը

Երևանի ու Բաքվի միջև համաձայնագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Երևանի ու Բաքվի միջև համաձայնագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ Պեսկով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական