ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթելու փորձը կանխվել է. գրում է ադրբեջանական մամուլը՝ այսպես մեջբերելով Փաշինյանի այսօրվա հայտարարությունը. «Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխել են «քրեաօլիգարխիկ-եկեղեցական» շրջանակների կողմից պատրաստված լայնածավալ և կեղտոտ ծրագրերը՝ Հայաստանը ապակայունացնելու և իշխանությունը զավթելու համար»։
Ադրբեջանական ԱՊԱ-ն նաև հղում կատարելով ՀՀ ՔԿ-ին՝ գրել է. «Հայաստանում կանխվել է ահաբեկչությունը և իշխանությունը զավթելու փորձը։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժումը մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը զավթելու փորձի մեջ»։