Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

«Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,– գրել է նա։