Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

Հակոբ Ավետիքյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
63
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական, տնտեսական եւ այլ պայմանների բերումով իրարօգնության, միմյանց ձեռք մեկնելու գեղեցիկ զգացումը մեր ազգի մեջ դարերի ընթացքում վերածվել է ինստիտուցիոնալ ըմբռնողության եւ ավանդույթի: Հայրենի հողի վրա թե աշխարհի չորս ծագերում գոյություն ունեցող հայկական յուրաքանչյուր կառույց՝ եկեղեցի, կրթօջախ, որբանոց, հիվանդանոց, երիտասարդական կենտրոն, մշակութային դահլիճ կամ հավաքատեղի, գրադարան թե, նույնիսկ, համալսարան ու հայագիտական ամբիոն, արտահայտությունն ու վաստակն է այդ նույն ըմբռնողության եւ ավանդույթի, որը կոչվում է բարեգործություն: Դա սոսկ օգնություն չէ ունեւորից՝ չունեւորին, այլեւ մասնակցություն ընդհանուր գործին, գաղափարին, որի գեղեցկագույն արտահայտություններից մեկը, իմ կարծիքով, ավերակված մեր մայրաքաղաքի՝ Անիի շքեղ եկեղեցիների շարքում, նույնպես ավերակված գողտրիկ Հովվի մատուռն է, որը, ըստ ավանդության, կառուցվել է մի հովիվի միջոցներով:

Ու բնավ պատահականություն չէ, որ առայսօր գործող հայկական հասարակական մեծագույն կազմակերպությունը մնում է 1906 թ.ին Կահիրեում մեծանուն Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ հիմնված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

Այսօր դժվար է ասել, թե ի՛նչ կլիներ մեր ժողովրդի վիճակը որպես ազգային միավոր ու պետություն, եթե չլինեին Գեւորգյան ճեմարանը Ս. Էջմիածնում, Լազարյան ճեմարանը Մոսկվայում, Ներսիսյան կրթօջախը Թբիլիսիում, Մելգոնյան կրթական հաստատությունը Կիպրոսում, Կենտրոնական վարժարանը Կ. Պոլսում, Մարդասիրական ճեմարանը Մադրասում, Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը Սեւրում (Ֆրանսիա), Նշան Փալանջյան, Հովակիմյան-Մանուկյան ու Դարուհի Հակոբյան վարժարանները, Հայկազյան քոլեջ եւ այժմ համալսարանը Բեյրութում, Վենետիկի Մխիթարյանների, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության, Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւոր ճեմարանները եւ բազմաթիվ ուրիշ կրթօջախներ, որոնցից յուրաքանչյուրն ստեղծվել ու գոյատեւում է բարերարների ու բարեգործների զոհողություններով:

Առանց դրանց հայությունը Սփյուռքում կդառնար անհայրենիք պարիա, թշվառ եւ աղքատ: Այդ կրթօջախներից են ծնունդ առել մեր ազգային-քաղաքական գործիչները, գործարարները, արվեստագետները, գրողները, գիտնականները, որոնց շարքում, ընդգծենք, Նոբելյան մեր զույգ մրցանակակիրները:

Իսկ ինչ վերաբերում է Հայոց պետության, ընդգծենք, որ նույնիսկ բոլշեւիկյան իշխանությունը, անաստված, բայց հայրենասեր, զգաց մտավոր եւ նյութական այդ ուժի կարեւորությունը մեր ազգի ու երկրի համար ու դեռեւս 20-ականների կեսերին ստեղծեց Հայրենիքի Օգնության Կոմիտեն (ՀՕԿ) Հ. Թումանյանի նախագահությամբ, ապա Սփյուռքի կոմիտեն եւ ավելի ուշ՝ Նախարարությունը: Թերթեցեք Հայաստանում պատմություն ունեցող յուրաքանչյուր բուհի, առողջաբժշկական յուրաքանչյուր հիմնարկի, գիտական հաստատության, նույնիսկ արդյունաբերական որոշ ձեռնարկությունների ու բնակավայրերի հիմնադրման արխիվները: Դրանց բոլորի մեջ կա ամբողջական կամ մասնակի մասնակցությունը բարեգործների եւ բարերարների, ոչ միայն հարուստ եւ անհատ մարդկանց, այլեւ համեստ կարողությամբ հայրենասերների, հայրենակցական միությունների, բայց նաեւ՝ Հայ եկեղեցու:

Հոդվածի ծավալը թույլ չի տա այստեղ թվարկելու անունները գոնե գլխավոր բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշյանից սկսած մինչեւ Ալեք եւ Լուիզ Սիմոն Մանուկյաններ, Վաչե Մանուկյան, Ռուբեն Վարդանյան եւ ուրիշներ, որոնց մեծ մասը երկնքից, ուրիշներ՝ ադրբեջանական բանտից եւ նույնիսկ հայկական կալանավայրից այժմ հետեւում են ինքնակործանման ու խավարի ասպետի խելահեղ արարքներին:

Նրա զոհերից մեկը՝ վավերական բարերար Սամվել Կարապետյանը, դեռ երեկ, չորեքշաբթի գիշեր, խժդուժ ձերբակալության ենթարկվեց եւ ադրբեջանական դատարանների հետ մրցակցող հայկական մի դատարանի վճռով կալանավորվեց, առայժմ 2 ամսով:

Հանձին նրան վարկաբեկվում է, ավելի ճիշտ՝ փորձ է արվում վարկաբեկելու ազգային ու պատմական մի ամբողջ ինստիտուտ, բարեգործության մեր ինստիտուտը:

Չի՛ հաջողվի: Մի քանի տարի առաջ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի նոր վեհարանի իր իսկ արդյամբ ստեղծված համալիրի դահլիճում, բացման հանդիսության պահին, Սամվել Կարապետյանը խոստացավ միշտ սատար կանգնել Մայր եկեղեցուն ու Մայր հայրենիքին:

Նա պինդ մարդ է: Նա տեր է իր խոստմանը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորին մեծություն աղմուկը

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական