Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրվա անվտանգային թեմայի փոխարեն՝ հեռահար նախընտրական քարոզչություն…

Գեղամ Մկրտչյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ՝ դեռ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, երբ քննարկվում էր Հայաստանում նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու  առաջարկված օրինագիծը, «Ազգի» մի խմբագրականը վերնագրված էր՝ «Խորհրդարանակա՞ն, թե՞ վարչապետական հանրապետություն, կամ գուցե միապետակա՞ն»: Նկատի էր առնվում երկրում ամբողջ իրական իշխանությունը այդ օրինագծով վարչապետի ձեռքում, առանց հակակշիռների կենտրոնացնելը: Այսօր կյանքի կոչված իրականություն՝ որի բազմակողմ բացասական հետեւանքները, ինչպես դժվար չէ համոզվելը, առավել զգալի կարող են լինել՝ կապված վարչապետի անձնական հատկանիշների, գործելակերպի եւ նրա թիմի որակի հետ: 

Այսօր մենք ապրում ենք մի տարօրինակ իրականությունում, երբ երկրի գործող կառավարչի բարձրաձայնվող գաղափարների եւ գործողությունների ուղղվածությունը հաճախ գոնե արտաքնապես հեռու է հանրապետության առջեւ ծառացած սուր մարտահրավերների եւ դրանցից բխող հրատապ խնդիրների տրամաբանությունից, եթե չասենք՝ նաեւ որոշակի դեպքերում ուղղակի հակադրվում է այդ տրամաբանությանը: Մի թարմ օրինակը երկրի լարված եւ այժմ ահագնացող անվտանգային իրավիճակում Փաշինյանի ու իր ձայնակից թիմի էթիկա եւ մեծ ու փոքր չճանաչող որոշ անդամների չդադարող արշավն է մեր մի ազգային հենասյուն Հայ եկեղեցու դեմ:

Այստեղ գրելուս առիթը հայաստանցի հեռուստադիտողիս դժգոհությունն ու բողոքն է Հանրային հեռուստատեսության կիրակնօրյա լուրերի վերջին թողարկումից: Հունիսի 15-ն էր՝ մեր անմիջական հարեւանությամբ սկսված, իր հնարավոր հետեւանքներով մեզ եւս սպառնացող Իսրայել-Իրան վտանգալից ռազմական բախման երրորդ օրը, եւ մենք լարված հետեւելով իրադարձություններին, հեռուստաեթերից սպասում էինք վերջին տեղեկությունների ու մեր անհանգստություններին պատասխանող լուրջ վերլուծությունների: Կիրակնօրյա լուրերը սկսվեցին… եւ ի՞նչ: 

«Կեղծ հոդված կեղծ կայքում, կեղծ հոդվածագիր ֆրանսիական փաթեթավորմամբ… Փաշինյանի՝ արտերկրում գույքեր ունենալու ստերի սխեման ու պետության անելիքը… Հնարավո՞ր է արդյոք ֆեյքերի այս բանակին սուտ տեղեկության համար կանգնեցնել դատարանի առջեւ, ինչպես խոստացել է վարչապետի տիկինը՝ ցույց կտա ժամանակը…»: Եվ այսպես՝ նույն թեմայի երկար, բազմակողմ ու մանրամասն վերլուծություն, որը մեկ այլ դեպքում անշուշտ, նույնպես հրապարակման իրավունք ուներ, բայց հաստատ այդ օրվա ամենահուզող խնդիրը չէր:

Ապա հաջորդեց սահուն անցում թեմայի երկրորդ կողմին. «Նախկինները շատ լավ հասկանում են, որ մաքրագրվել չեն կարող… Ժողովրդի մոտ ուժեղագույնս նստած է, ֆիքսված է, որ իրենց ժամանակ թալան էր… Ուրեմն իրենք հասկացան՝ պետք է վարկաբեկել էս իշխանություններին, որ ի վերջո մարդիկ ասեն՝ դե սրանք էլ մի բան չեն… իրենց կպատժենք, իրենց դեմ կքվեարկենք»: Ահա այսպես: Եվ ի լրումն նպատակային քարոզի, վարչապետ Փաշինյանի Արտաշատ այցի լուսաբանումից հետո, «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նոր մեղադրանքներ են ներկայացվել», ու էլի երկար՝ այս մեղադրանքների մասին:

Այս ամենի իմաստը կարճ՝ երեւի պետք էր հասկանալ, թե՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, նախկինները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ քըխ: Եվ սա՝ այդ լարված կիրակիի լուրերի 49 րոպեից առաջին համարյա կես ժամը… Դեռ մեկ տարի հետո տեղի ունենալիք համապետական ընտրությունների ինչպիսի՜ «հմուտ» խորքային նախապատրաստություն՝ ամենայն հավանականությամբ հղացված եւ Հանրայինի մեր գործընկերներին պարտադրված կառավարական «բարձր ինստանցիայից»: Մեր ներկա Հանրապետության վաղ շրջանին հատուկ պարզունակ մեթոդը (հնարավոր մրցակիցներիդ դեմ հակաքարոզը) փորձ արվեց վերականգնել դեռ Գյումրու այս տարվա համայնքային ընտրության քարոզարշավում եւ ձախողման պատճառ դարձավ: Հիմա էլ՝ դե հեռուստադիտող, արի ու դիմացիր:

Օրվա հրատապ, մեզ համար էլ անհանգստացնող թեմային՝ հարեւան Իրանի դեմ հարձակման խնդրին տրամադրվեց այդքանին հաջորդած հպանցիկ մեկ րոպե լրատվություն:

Ավելացնենք, կիրակնօրյա այդ լուրերից անմիջապես հետո էլ «Մեծ բանավեճի» թեման  էր դարձյալ վարչապետին վերաբերող «Իմպիչմենտի ոդիսականը»…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամազդ Ստեփանյան. Անգլիալեզու թատրոնում՝ հայ թատերգությամբ

Հաջորդ գրառումը

Ո՞րն է Գերմանիայի ազնիվ մղումը. Մերցի խոստովանությո՞ւնը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞րն է Գերմանիայի ազնիվ մղումը. Մերցի խոստովանությո՞ւնը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական