Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների  հաստատման համար։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին ասվել է Ալիևի՝ «Օրենքի գերակայության ամրապնդումը. օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ուղերձում:

«Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։ Այս ոլորտում հատուկ ուշադրություն է պահանջվում անցյալ դարի սկզբից Արևմտյան Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքից, հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման հարցին, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել, և մեր ժողովրդի հին պատմական, մշակութային, կրոնական և հոգևոր ժառանգությունը այդ տարածքներում, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները, գերեզմանատները, ոչնչացվել է։ Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այդ մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձը իրենց հայրենի հողեր», – իր ելույթում ասել է պետության ղեկավարը։