Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am),

սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով,

ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝

( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)»: