Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը

«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման վերաբերյալ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության կողմից հունիսի 13-ի գիշերը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողությունները», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների հետ։

Հայտարարության մեջ  ընդգծվում է միջազգային հանրության անտարբերության անթույլատրելիությունը խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող հանցագործությունների նկատմամբ։

«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտների դեմ  ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են։ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել նման վայրագությունների նկատմամբ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը», – նշվում է տեքստում։