Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իրանը վճռականորեն կգործի՝ պատասխանելու ագրեսիային, պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիան

Ուրբաթ օրը հեռուստատեսային ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ «Իրանի ժողովուրդը և երկրի պաշտոնյաները չեն լռելու այս հանցագործության առջև, և Իրանի Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքից թշնամին կզղջա իր անմիտ արարքի համար»։

Նախագահը նշել է, որ Իսրայելի ագրեսիան խախտում է բոլոր միջազգային պարտավորությունները և միջազգային ասպարեզում ցույց է տվել մանկասպան և ագրեսիվ սիոնիստական ​​ռեժիմի վայրենի և հանցավոր բնույթը։ 

«Իսլամական Հանրապետությունը գործադրել է բոլոր ջանքերը աշխարհում և տարածաշրջանում խաղաղության հասնելու համար և ապացուցել իր լիակատար պատրաստակամությունը խաղաղության ուղղությամբ վստահության ամրապնդման համար, բայց նույնքան վճռականորեն կգործի՝ պատասխանելու ագրեսիային, պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։