Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը. «Էջմիածին» դաշինքի հայտարարությունը

10/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունը ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի դիմադրությունը, պայքարի ոգին, կամքը և արժանապատվությունը։

Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։

Սա վերքաղաքական և վերկուսակցական պայքարի կոչ է և դրա շարքերում պետք է խոնարհվեն ամեն տեսակի խմբային և մասնավոր շահերը։ Համակարգված և կոորդինացված պայքարի անհրաժեշտություն տեսնելով՝ մենք՝ էջմիածնեցիներս, մեր վրա ենք վերցնում այդ անչափ պատասխանատու և պարտավորցնող բեռը և խնդրում ՀԱԵ հավատավոր հոտի մեր եղբայրներին ու քույրերին լինել զգոն, որպեսզի անհրաժեշտ պահին գործուն քայլերով թույլ չտանք Մայր Աթոռի զավթումն ու օկուպացիան չարիքի սպասավոր ՀՀ իշխանությունների կողմից։

Հայոց պետականության բոլոր ինստիտուները ոչնչացրած և խարխլած հակահայերի ձեռքերը չեն հասնելու մեր ինքնության գլխավոր հենասյուն համարվող Սուրբ Տաճարին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և մենք՝ քրիստոնյա հայերս, դա կերաշխավորենք։ Խնդրում ենք լինել զգոն և պատրաստ՝ անհրաժեշտ պահին մեր հավաքականությամբ ցույց տալու, որ Քրիստոսի եկեղեցին պաշտպանված է ոչ միայն Աստվածային ուժով, այլև՝ քրիստոնյա հայերով, որոնց համար պատիվ է լինել ՀԱԵ պաշտպանը և նրա հավերժական գոյության երաշխավորը։

Ոտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը:

«Էջմիածին» դաշինք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Իշխանությունն իրականացնում է Հայաստանը կազմաքանդելու և այն թուրքական վիլայեթ դարձնելու ծրագիր. Լարիսա Ալավերդյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունն իրականացնում է Հայաստանը կազմաքանդելու և այն թուրքական վիլայեթ դարձնելու ծրագիր. Լարիսա Ալավերդյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական