Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կովկասյան սրճարանը» եւ «Զանգեզուրյան միջանցքի» մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը

Գրիգոր Առաքելյան
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կովկասյան սրճարանը» Թեհրանում լույս տեսնող նորաթուխ պարբերականներից է,  որն իր «մկրտությունն» ստացել է «Զանգեզուրյան միջանցքի» թեմային նվիրված բանավեճերի մասին քննարկումներ անցկացնելու «առաքելության» շնորհիվ, եւ կարծես արտոնագրվել է  հենց այդ խնդրի շուրջ  Իրանի պաշտոնական դիրքորոշումներին  հակակշռող այլ մոտեցումներ առաջարկելու համար:  

«Կովկասյան սրճարանը» նաեւ ստանձնել է թուրքական կողմի տեսակետներն իրանական լսարանին հասանելի դարձնելու առաքելությունն ու պարբերաբար բանավեճերի հարթակ է  տրամադրում կայքին  «հավատարմագրված» վերլուծաբաններին  եւ  փորձում  ներշնչել, որ «միջանցքի» գործարկումն այնքան էլ չի հակասում  Իրանի ազգային շահերին:  

Նորաթուխ պարբերականը փորձում է նաեւ ընդունելի դարձնել այն  տրամադրությունները, որ  Թեհրանն ի վերջո  ստիպված է լինելու Հարավային Կովկասին վերաբերող նախագծերի հարցում  համերաշխություն հայտնել պրոթուրքական դիրքորոշումներին:

Նմանօրինակ   հրապարակումներին հակադարձելու եւ «Զանգեզուրյան միջանցքի» սպառնալիքների վրա հանրության ուշադրությունը գրավելու  նպատակով  Թեհրանում շարունակվում են լույս տեսնել Իրանի պաշտոնական տեսակետներին համահունչ բազմաթիվ հոդվածներ: Պարբերաբար ներկայացվում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, արտաքին  գերատեսչության ղեկավարի, արտաքին հարաբերությունների հետ առնչություն ունեցող  մյուս պաշոտնատար անձանց տեսակետները:  

Իրանական «azarpazhouh» կայքն իր վերջին խմբագրականներից մեկում, հակադարձելով նմանօրինակ հրապարակումներին,   ի մի է բերել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ տարբեր առիթներով արտահայտած պաշտոնական տեսակետներն  ու միջանցքի գաղափարը մերժելու հանգամանքները, որոնցից կարելի է առանձնացնել ներքոգրյալ դրույթները՝

1.  Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություն

Իրանի հոգեւոր առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի տեսակետով, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը չի բխում  Հայաստանի շահերից, եւ Իրանը հետեւողականորեն շարունակելու  պաշտպանել այդ դիրքորոշումը:

2.  Իրանի տարանցիկության դերի թուլացում

Այդ միջանցքի գործարկման հետեւանքով, ըստ Ալի Խամենեիի,  տարանցիկ ուղիները կարող են շրջանցել Իրանը: Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներով անցնող «Միջին» եւ «Տրանսկասպիան» միջանցքներին:

3.  Մտահոգություն տարածաշրջանում օտար ուժերի ներկայության համար

Իրանի հոգեւոր առաջնորդն զգուշացրել է, որ  այլ երկրների ներքին գործերին միջամտելուն միտված  որոշ հեռավոր   երկրներ (խոսքը, ըստ խմբագրականի,  վերաբերում է Արեւմտյան եւ ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներին)  իրենց  գործադրած ջանքների համար կստանան համարժեք պատասխան:

Նաեւ հավելենք, որ Խամենեին մի առիթով  ասել է՝ «Նրանք, ովքեր իրենց եղբայրների համար փոս են փորում, առաջինն իրենք են հայտնվելու այդ փոսի մեջ»: Ըստ իրանական «eghtesadsalem» կայքի, «եղբայրներ» ասելով, Հոգեւոր առաջնորդը նկատի է ունեցել Ադրբեջանին ու Թուրքիային, որոնց հայրաբար խորհուրդ է տվել  չխախտել դրացիությունից բխող պարտավորությունները:

2022 թ. հուլիսին Թեհրանում անցկացված Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ  հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ նույնպես  չի շրջանցվել «Զանգեզուրի» թեման, եւ հոգեւոր առաջնորդը անընդունելի է համարել պատմական եւ միջազգային սահմանների փոփոխությունը, մատնանշելով, որ Հարավային Կովկասում կարող է գործարկվել միայն այնպիսի միջանցք, որը հաշվի կառնի Իրանի երեք կարմիր գծերը.  նախ՝  Սյունիքի մարզից  անցնող մջանցքը պետք է գտնվի Հայաստանի  ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, եւ միջազգային սահմանների փոփոխությունը պետք է բացառվի: Երկրորդ՝ հաղորդակցական յուրաքանչյուր ճանապարհի դեպքում իրանական կողմի շահերի պահպանումը պարտադիր պայմաններից է: Իսկ երրորդ կարմիր գիծը,  Իրանի հյուսիսային սահմաններին հարող տարածքներում  ԱՄՆ, Իսրայել եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայության բացառելն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական