Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յարո Զաբավսկի. ուսուցանել եւ արարել Դիլիջանում

Արծվի Բախչինյան
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ – Նկարիչ Յարո (Յարոսլավ) Զաբավսկին Դիլիջանի Միացյալ համաշխարհային քոլեջի Արվեստների բաժնի ղեկավարն է եւ տեսողական արվեստների ուսուցիչը: Ծնունդով Մոսկվայից է: Հետաքրքրասիրությունն ու սերն արվեստների հանդեպ նրան տարել են տարբեր երկրներ: Յարոն լուսանկարչություն է ուսանել Ուելսի Աթլանթյան քոլեջում: Հետագայում սովորել է կիրառական արվեստներ Ինդիանայի Ըրլհամ քոլեջում (ԱՄՆ)՝ մասնագիտանալով խեցեգործության մեջ: Նրա խեցեգործական եւ լուսանկարչական աշխատանքները ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում:

Մոսկվայի Բրիտանական բարձրագույն արվեստի եւ դիզայնի դպրոցում աշխատելուց հետո Յարո Զաբավսկին ընդունվել է Դիլիջանի Միացյալ համաշխարհային քոլեջ: Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին եւ այդ ժամանակվանից ապրում է այստեղ, իր ասելով՝ երջանիկ ու լիարժեք…

–Սիրելի՛ Յարո, խեցեգործությունն ու լուսանկարչությունը դարձել են քո կյանքի զույգ լուսատուները: Մարդկությունը խեցեգործությամբ զբաղվում է հնագույն ժամանակներից: Ի՞նչ նոր ուղիներով այն կարող է զարգանալ 21-րդ դարում:

-Կարծում եմ՝ որքան մենք ավելի ենք խորանում եւ շրջապատվում թվային տեխնոլոգիաներով, ձեռաստեղծ արհեստները եւ հատկապես խեցեգործությունը, գնալով ավելի մեծ տարածում են ստանում: Կավով աշխատելը վերականգնում է շոշափելու մեր զգայությունը, որը մենք մոռացության ենք մատնել՝ գերզբաղված լինելով մեր մատներն էկրանների վրա սահեցնելով: Արվեստի ոլորտում խեցեգործությունն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ կայուն վերելքի մեջ է՝ որպես ժամանակակից արվեստի «թեժ» միջավայր: Այժմ այն իր գագաթնակետին է հասել միջազգային ցուցասրահներում ու թանգարաններում: Տեսե՛ք, թե ով ներկայացրեց Հայաստանը Վենետիկի 60-րդ բիենալեում՝ Նինա Խեմչյանն իր հրաշալի խեցեգործական գնդերով: Երբ իմացա այդ մասին, մեծ հպարտություն զգացի թե՛ որպես ՀՀ քաղաքացի, թե՛ որպես խեցեգործ:

–Այո՛, ես էլ անցյալ տարի Վենետիկում հիացա Նինա Խեմչյանի աշխատանքներով… Յա՛րո, դու նաեւ զբաղվում ես դասական լուսանկարչությամբ: Այսօրվա աշխարհում, երբ դասական լուսանկարչությունը աստիճանաբար նահանջում է եւ փոխարինվում առաջադեմ թվային տեխնոլոգիաներով, ի՞նչն է քեզ մղում շարունակելու աշխատել ժապավենով:

-Իրականում, ես մի փոքր կվիճարկեի այդ կարծիքը: 1990-ականների անկումից հետո մութ սենյակում ժապավենի վրա հիմնված լուսանկարչությունն այժմ դարձյալ վերելք է ապրում: Շուկա են վերադառնում լուսանկարչական ժապավեն ու թուղթ արտադրող ավելի մեծ թվով ընկերություններ.  սնանկացումից հետո վերագործարկվեց «Կոդակը»: Նույնիսկ սկսել են նոր ժապավենային լուսանկարչական սարքեր արտադրել: Սակայն կարեւոր է նշել, որ մութ սենյակում իրագործվող լուսանկարչությունն այսօր վերադարձել է որպես արվեստի ձեւ, նման տպագրական արվեստին, ոչ որպես պարտադիր կերպով իրականությունը փաստագրելու գործիք: Թվային առաջադեմ տեխնոլոգիաներն, իհարկե, իրենց արդյունավետության շնորհիվ կմնան որպես հիմնական ուղղություն՝ ծառայելով արդի տեսողական մշակույթի բազմապիսի կարիքներին: Բայց ժապավենով լուսանկարչությունն ու այսպես կոչված այլընտրանքային լուսանկարչական գործընթացները գտել են իրենց տեղը որպես ստեղծագործական մեդիա, որի մեջ արժեւորվում են ինքնատիպությունն ու մարդու ձեռքի մասնակցությունը: Ինչպես խեցեգործության դեպքում, այստեղ նույնպես մարդը կարող է դիպչել, ձեւավորել եւ, ի վերջո, ձեռք բերել առարկա, որը գոյություն ունի նյութական աշխարհում:

–Շուտով կլրանա տասը տարին, ինչ տեղափոխվել ես Հայաստան: Տեղական միջավայրը եւ մշակույթը ազդե՞լ են քո արվեստի վրա, եւ եթե այո, ապա ինչպե՞ս:

-Երբ տեղափոխվում էի Հայաստան, պատկերացում անգամ չունեի, որ այսքան երկար կմնամ: Բայց սիրահարվեցի այս երկրին, ժողովրդին, հրաշալի բնությանը եւ հարուստ ու կենսունակ մշակույթին: Ինչպես լինում է սիրահարվածության դեպքում, այդ զգացողությունն աստիճանաբար վերածվեց մի առավել խորը բանի, եւ ես պաշտոնապես «ամուսնացա» Հայաստանի հետ՝ 2022 թվականին ստանալով քաղաքացիություն: Իմ խեցեգործական աշխատանքներում իմ հիմնական ոգեշնչումը ստանում եմ Հայաստանի տեղագրության բազմազանությունից ու եղանակային փոփոխություններից, որոնք տեսնում եմ տարբեր ճամփորդությունների ընթացքում: Սեւանի շուրջ եղած ապառաժային ձեւերը եւ Դիլիջանի շքեղ կանաչապատ տարածքները ներթափանցել են իմ կավագործության եւ լուսանկարչության մեջ, իսկ վերջերս նաեւ՝ իմ տպագրական գործերում:

–Ես մեկ անգամ եմ եղել Դիլիջանի միջազգային քոլեջում, հրավիրել էիր ուսանողներիդ ցուցահանդեսին: Քոլեջը խիստ տպավորեց իր յուրահատուկ միջավայրով ու մթնոլորտով: Ի՞նչն է յուրահատուկ դարձնում Դիլիջանի քոլեջը եւ այնտեղ դասավանդելը՝ նմանատիպ դպրոցների համեմատ:

-Դիլիջանի միջազգային քոլեջն իր տեսակի մեջ եզակի է: Այստեղ, որպես արվեստի ուսուցիչ, ես ուժ եւ վստահություն եմ ձեռք բերում՝ իմ ուսանողներին լավագույնս աջակցելու համար: Այդ ուժն ապահովում է արվեստի նկատմամբ վարչակազմի ունեցած հարգանքը, հիանալի պայմանները, ճիշտ գործիքակազմը եւ առատ բյուջեն: Բայց, կարծում եմ, այս համադրության մեջ ամենակարեւոր տարրերից մեկը վստահությունն է: Ինձ վստահում են անել լավագույնը, որ կարող եմ, եւ այդ վստահությունը միաժամանակ ե՛ւ բարձրացնում, ե՛ւ մեծ պատասխանատվություն է դնում ինձ, ինչպես նաեւ դպրոցի ողջ համայնքի վրա: Դա, իհարկե, ոչ մեկի չի ապահովում սխալներից, բայց բացում է իմաստի եւ ազատության դռները: Եվ ուրախ եմ, որ դա արտացոլվում է ուսանողների աշխատանքների մեջ:

–Այս տարիների ընթացքում դու դասավանդել ես մի քանի սերնդի: Կա՞ն «հաջողության պատմություններ», որոնք հատկապես առանձնանում են:

-Եթե հաջողության պատմությունն ընկալենք սովորական ձեւով, ապա ամեն տարի ունենում եմ ուսանողներ, որոնց կյանքն ամբողջովին փոխվում է, երբ ընտրում են տեսողական արվեստի առարկան (նրանք ունեն ընտրության հնարավորություն)՝ հետագայում ընդունվելով տարբեր բուհեր՝ նպատակ ունենալով կարիերա ստեղծել արվեստի կամ դիզայնի ոլորտում: Բայց ես նաեւ հաղորդագրություններ եմ ստանում նախկին ուսանողներից, որոնք գրում են, որ սովորում են բժշկություն կամ իրավագիտություն, սակայն ազատ ժամանակ նկարում են, լուսանկարում կամ զբաղվում են քանդակագործությամբ: Այդ ամենը ոչ պակաս հաջողության վկայություններ են ինձ համար:

–Հայաստանում օտարերկրացիների մեծ մասը բնակություն է հաստատում Երեւանում: Դիլիջանի միջազգային քոլեջն իսկական օազիս է թվում: Դու հիմա քեզ համարում ես դիլիջանցի, մանավանդ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո:

-Իհա՛րկե: Այո՛, հիմա լիովին ինձ դիլիջանցի եմ զգում: Մինչ շատ օտարերկրացիներ տեղափոխվում են Երեւան՝հաճույք ստանալով խցանումներից, շքեղ սրճարաններից, գերժամանակակից բարերից ու տաքսիստների հետ վիճելուց, ես ընտրել եմ ակնհայտորեն գերազանց տարբերակը՝ Դիլիջանը: Առավոտյան մշուշապատ սարեր, անտառներ ու գյուղական կյանքի ոչ այնքան «մեղավոր» հաճույքներ: Ես արդեն գիտեմ՝ ո՛ր փոսերն են սեզոնային, ո՛ր մսավաճառից է պետք գնել ամենահամեղ չալաղաջը (այս բառը Յարոն ասաց հայերեն, չնայած հայերեն բառ չէ – Ա. Բ.) եւ ո՛ր մոլոկան ընտանիքից պատվիրել կաթնամթերք: Հասցրել եմ այնքան դիմանալ դիլիջանյան ջրի անջատումներին, որ լիովին վաստակել եմ ինձ դիլիջանցի կոչելու իրավունքը:

–Յա՛րո ջան, շնորհակալ եմ պատասխանների համար: Մաղթում եմ քեզ շարունակական ներշնչանք՝ ստեղծագործելու եւ ուսուցանելու Հայաստանում, որը, հուսով ենք, կգտնի իր խաղաղությունն ու արժանապատվությունը: Եվ թող նաեւ Ռուբեն Վարդանյանը՝ Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրը, ինչպես նաեւ մյուս բոլոր անօրինաբար կալանավորված հայերը, շուտով ազատվեն բանտարկությունից:

-Շնորհակալ եմ: Այս պահին իմ բոլոր աղոթքները Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընտանիքի հետ են: Այո՛, թող նա եւ Բաքվում անօրինաբար պահվող բոլոր հայերը հնարավորինս շուտ վերադառնան հայրենիք…

-Ամե՛ն…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրիել Վայսբախը նորովի է բացահայտում գերմանացի գեներալի պատմությունը

Հաջորդ գրառումը

Հայկական համադպրոցական գիտական փառատոն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական համադպրոցական գիտական փառատոն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության...

ԿարդալDetails

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական