Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցին, որպես հոգևոր կենտրոն, ոչ միայն աղոթքի տուն է, այլև ամրոց, որտեղ ձևավորվում է ժողովրդի հավաքական հոգին

02/06/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եկեղեցին, որպես հոգևոր կենտրոն, ոչ միայն աղոթքի տուն է, այլև ամրոց, որտեղ ձևավորվում է ժողովրդի հավաքական հոգին: Այն միավորում և ոգեշնչում է՝ ծառայելով որպես կամուրջ սերունդների միջև. իր էջում գրել է ՊԵԿ նախկի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի համար եկեղեցի յուրաքանչյուր այցելություն ոչ թե պարտադրված կամ մոդայիկ հոգևոր ծես է, այլև անձնական ինքնորոշման խորը և իմաստալից գործողություն:

Սրբագործված լռության և ներքին խոնարհության մթնոլորտում հայ հավատացյալը՝ պարուրված իր մշակութային ժառանգությամբ և քրիստոնեական ինքնությամբ, մտնում է խորհրդանշական երկխոսության մեջ հավերժության հետ, որտեղ մոմավառությունը ոչ թե այցելության վկայություն է, այլ` լույսի աղբյուր, այն լույսի` որը հարթում է ճանապարհը դեպի ինքնութենական սկիզբ, դեպի հավատք և ճշմարտություն:

Եկեղեցին, որպես հոգևոր կենտրոն, ոչ միայն աղոթքի տուն է, այլև ամրոց, որտեղ ձևավորվում է ժողովրդի հավաքական հոգին: Այն միավորում և ոգեշնչում է՝ ծառայելով որպես կամուրջ սերունդների միջև՝ հիշեցնելով, որ քրիստոնեությունը ոչ միայն անձնական աշխարհայացքի, այլև ազգային գիտակցության մի մասն է: Այստեղ՝ խորհրդավոր ու հյուրընկալ պատերի ներսում, սքեմ ու վեղար կրող եկեղեցու սպասավորը դառնում է Աստծո հետ երկխոսության հասնելու հույսի մարմնացումը` պատրաստ օժանդակել ու առաջնորդել: Նա պարզապես հոգևորականության ներկայացուցիչ չէ, նա հավատքի և բարոյական կարգի սկզբնական ուղիների պահապանն է, ինչը նրա կերպարը անբասիր է դարձնում նրանց համար, ովքեր հասկանում են հայ հոգևոր ժառանգության արժեքը։

Այս կապի սրբությունը ժխտողները, նրանց անհավատ դիրքորոշումներն ու վարքագիծը ուղղակիորեն հարվածում են ոչ միայն մեր բոլորիս կրոնական զգացմունքներին, այլև հայ ժողովրդի ազգային ինքնությանն ու ակունքներին։ Նրանց օտարացումը կամ թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ընկալվում է ոչ միայն որպես անձնական օտարացում, այլև որպես սոցիալական սպառնալիք, որը հայ հասարակության բարոյական հիմքերը ցնցելու հստակ մտադրություն ունի։

Այս համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը դառնում է ոչ միայն հավատացյալի անձնական կարիք, այլև հայ քրիստոնյայի սոցիալական պարտականություն։ ՀԱԵ-ն ոչ միայն կրոնական հաստատություն է, այլև` մոռացության, ինքնության ու պատմական հիշողության կորստի դիմադրության անսասան խորհրդանիշ։ Պաշտպանել եկեղեցին նշանակում է պաշտպանել սեփական հոգին, սեփական պատմությունը, սեփական ազգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իսկ ինչու՞ դոմփել». մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Սյունիքում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Սյունիքում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական