Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը չեղարկվեց

26/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը, չեղարկվել է:

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պատճառն այն է, որ այլ հրատապ քննարկման հարցեր կան. «Հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,– ասաց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա և ժամի մասին։

Հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց. «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես որ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։

Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ  կատեգորիաներից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, ով նախագծի հեղինակն է, նշել է, թե ճիշտ հակառակն է՝ հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն այս նախագծից։

«Կա մեծ սպասում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից, և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչը իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետվերադարձ, բերելու է արտագաղթի կանխում և այն բոլոր դրական ցուցիչները, որոնք ես պարբերաբար նշել եմ։

Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգել, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է Հայաստանից արտագաղթ և քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք և այն խեղված վիճակը, որը առկա է զորակոչի համակարգում։

Հետամուտ պետք է լինենք, որպեսզի մինչև առաջիկա զորակոչի օրը, այսինքն մինչև հուլիսի սկիզբ, օրենքը ընդունվի երկու ընթերցումներով և մտնի օրինական ուժի մեջ՝ իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց, քրեական հետապնդումից ազատվելու, բայց թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա եկել»։

Հիշեցնենք, որ որոշման նախագծի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Բաքվի քայլերի նպատակն է արգելել Լեռնային Ղարաբաղի և էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում. հայտարարություն

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի քայլերի նպատակն է արգելել Լեռնային Ղարաբաղի և էթնիկ զտումների հիշատակումը միջազգային հարթակներում. հայտարարություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական