Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախաձեռնությամբ ԹՄՄիության եւ «Ռուցոգ Ինվեստ» ընկերության

Գոհար Բոտոյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում տեղի ունեցավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը

Մայիսի 20-ին ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «The St. Regis Moscow Nikolskaya» հանրահայտ հյուրանոցի շքեղ սրահներից մեկը մարդաշատ եւ տոնական էր: Այստեղ էին հավաքվել գիտության, մշակույթի եւ հասարակական կյանքի ներկայացուցիչներ՝ ինչպես ռուս, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքից, միավորելով սերունդներ ու աշխարհասփյուռ հայության ճակատագրեր՝ պատմական հիշողության շուրջ:

Միջոցառման առիթը բացառիկ էր: Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ «Հայաստանի պատմական քարտեզագրություն» ատլասի վերահրատարակության շնորհանդեսը:

Միջոցառմանը ողջերթի եւ շնորհավորանքի խոսքերով հանդես եկան անվանի բարերար, «Ռուցոգ Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ռուս պատմաբան, ազգագրագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսեյ Զագրեբինը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Գիտական պարկ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Մովսեսյանը եւ ճանաչված ճարտարապետ, մոսկովյան մի շարք նշանակալի նախագծերի, այդ թվում՝ «The St. Regis Moscow Nikolskaya» հյուրանոցի եւ «Շերեմետեւյան» առեւտրա-գրասենյակային համալիրի գլխավոր ճարտարապետ, «Ռուցոգ Ինվեստ» նախագծման եւ շինարարական ընկերության ղեկավար Զազա Վերուլաշվիլին:

Ելույթ ունեցողները շնորհավորելով եւ ջերմ խոսքեր ուղղելով «Հայաստանի պատմական քարտեզագրություն» ատլասի վերահրատարակումը իրականացնողներին՝ իրենց երախտագիտությունն էին հայտնում այս անչափ ազգօգուտ եւ մեծածավալ նախագիծը նախաձեռնած՝ Թեքեյան մշակութային միությանը եւ ատլասի վերահրատարակությունը կյանքի կոչած հայտնի գործարար եւ բարերար, «Ռուցոգ Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին:

Ռուբեն Գրիգորյանը միջոցառմանը ներկա ռուսական թանգարանների ներկայացուցիչներին հանդիսավոր պայմաններում նվիրեց իր հրատարակած քարտեզներից: Ի դեպ, օնլայն ռեժիմով կարելի է այդ քարտեզները դիտել հետեւյալ հղումով.

https://www.armmuseum.ru/?ysclid=mawrz1o832865017358

Մեր օրերում, երբ շարունակվում են պատմության կեղծարարությունները, եւ հատկապես տեղեկատվական պատերազմներում միտումնավոր խեղաթյուրվում են հայկական տարածքների անցյալն ու պատմական իրողությունները` «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակությունը դառնում է ազգային անվտանգության, պատմական հիշողության եւ ինքնության պահպանման հարց:

Այդ առումով այս ձեռնարկը ոչ միայն գիտական, այլեւ ռազմավարական նշանակություն ունի:

Առաջին անգամ ատլասը հրատարակվել է 1960 թվականին՝ Ֆրանսիայում: Այն եզակի եւ բազմաշերտ ուսումնասիրություն է՝ աշխարհագրագետ եւ քարտեզագիր Զատիկ Խանզադյանի երկարամյա աշխատանքի արդյունքը: Խանզադյանը (1886-1980) եղել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր քարտեզագիր, Ֆրանսիայի հայերի մշակութային միության պատվավոր նախագահ, Հայկական ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ եւ Հայկական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ:

Նրա կազմած ատլասը՝ բաղկացած երկու հատորից, Հայաստանի պատմական քարտեզների առաջին մասշտաբային հավաքածուն է, համալրված ծավալուն տեղեկատու բաժնով: Այս աշխատությունը քարտեզների լեզվով ներկայացնում է հայոց պետականության, տարածքների եւ պատմական անցումների ընթացքը՝ հնագույն ժամանակներից մինչեւ նորագույն շրջանը:

Վերահրատարակված տարբերակը ներկայում հասանելի է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով՝ լայն հնարավորություն ընձեռելով ոչ միայն հայ, այլեւ միջազգային ընթերցողին ծանոթանալու հայ ժողովրդի պատմական ժառանգությանը:

Ատլասում ներկայացված հին քարտեզներում Հայաստանի անվան եւ հայ բնակչության փաստական առկայությունը խոսուն վկայություն են՝ հայ ժողովրդի բնիկ լինելության, նրա տարածքային ժառանգության եւ տարածաշրջանում ունեցած կարեւոր դերի մասին: Այս հրատարակությունն ունի ոչ միայն ճանաչողական եւ ակադեմիական արժեք, այլեւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայության դիրքորոշումների պաշտպանության հարցում միջազգային հարթակներում, մանավանդ արտաքին թշնամական նենգափոխությունների դեմ:

«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակությունը մեծ հնարավորություն է՝ անցյալի գիտելիքները կենդանի պահելու եւ պատմությունը ապագա սերունդներին արժանապատվորեն փոխանցելու համար: Այն նորովի կմոտեցնի գիտնականներին, ուսուցիչներին, աշխարհագետներին, պատմաբաններին եւ պարզապես անցյալով հետաքրքրվող անձանց՝ հայոց պատմական տարածքների ուսումնասիրությանը:

Այս հրատարակությունը խոստանում է դառնալ ոգեշնչման աղբյուր ապագա հետազոտությունների, վերլուծությունների եւ նոր դիտարկումների համար:

Հիշեցնենք, որ առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել Երեւանում, ապրիլի 18-ին, Թեքեյան կենտրոնում:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրիստինա Դավիդյանց. Իրերի հանդեպ կողմնակի հայացքով

Հաջորդ գրառումը

Ոչ եւս է ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ոչ եւս է ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական