Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա երկրորդ կես. Զախարովա

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետի խոսքով՝ փոփոխությունները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական պատվիրակության կազմը հրապարակվել է, և նրանք ժամանել են Ստամբուլ։