Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

Հակոբ Չաքրյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգի» նախորդ համարներում անդրադառնալով անցյալ տարվա դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում առաջացած քաոսային եւ ճգնաժամային իրավիճակին, նշել էի, որ Հեյ՝աթ-ի Թահրիր աշ-Շամը՝ Շամի (Դամասկոսի) նվաճման ճակատը, ի վիճակի չի լինելու հաղթահարել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հետասադյան շրջանում, սակայն, ալավիների օրինակով, կյանքի եւ գույքի անվտանգության խնդրի առջեւ կանգնեցին նաեւ սիրիահայերը, ինչը ենթադրում է հեռացում երկրից:
Մարտի 14-ի իր համարում «Սուրիոյ փոքրամասնութիւնները կեանքի սպառնալիքի ենթակայ» վերնագրով, գրեթե նույն բովանդակությամբ հոդված է հրապարակել Կ. Պոլսո «Ակoս» շաբաթաթերթը, նաեւ հայերեն տարբերակով, որը գրի է առել Գեւորգ Ալմասյանը, ծնված եւ մեծացած Հալեպում, մանր առեւտրականի ընտանիքում: 2011-ին Սիրիայում բռնկվւած հակամարտությունների պատճառով նրանց կյանքը մեծապես փոխվել է: 2012-ի կեսերին նրա եղբորն առեւանգել է սիրիական զինյալ «Թաուհիտ» գունդը եւ ընտանիքը ստիպված վճարել է 12,000 դոլար փրկագին՝ եղբօր ազատ արձակման համար: Ալմասյանը պատմել է, որ այս ցնցող դեպքից հետո իր ընտանիքը նույն տարվա մեջ լքել է Սիրիան, նախ ապաստանել է Բեյրութում, ապա տեղափոխվել Հայաստան, ուր մնացել են մինչեւ 2020 թ.: Նույն թվին վերադարձել են Հալեպ, սակայն Ասադի վարչակարգի անկումից հետո՝ 2024-ի դեկտեմբերին կրկին լքել են Հալեպը:

Հոդվածում Ալմասյանը հատվածներ է մեջբերում ոմն Աքանդա Թաշթեքինից: Ցավոք «Ակoսը», ինչպես նաեւ Ալմասյանը նրա մասին պարզապես լռում են:  Մնում է ենթատրել, որ նա քրիստոնյա արաբ է թուրքական ազգանունով: Համենայնդեպս Թաշթեքինը Սիրիայի հայերի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել Ալմասյանին, որոնք մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

Ահա թե ինչ է պատմել Աքանդա Թաշթեքինը մեր հայրենակցին.

«Շամի (Դամասկոսի) մէջ իշխանութիւնը ձեռք բերած Հեյ՝աթ-ի Թահրիր աշ-Շամը մինչ փորձում է հաստատել իր սեփական վարչակարգը, աճում են փոքրամասնությունների անվտանգության նկատմամբ մտահոգությունները: Մյուս կողմից՝ շարունակվում են ալավիների դեմ կոտորածները, համեմատաբար նվազ թիրախ դարձած քրիստոնյաները վախով են սպասում: Մարտ 9-ին Լաթաքիայի մեջ հայր եւ որդի երկու հայեր սպանվեցին ՀԹՇ-ի կողմից իրականացվող գործողությունների ընթացքում:

Հայերը 2014-ին արժանացած էին ուշադրության, երբ Թուրքիայի հովանավորած ջիհատական խումբերը ներխուժեցին Քեսապ գյուղաքաղաքը: Մինչ հայերը լքում էին գյուղաքաղաքը, մի քանի տարեցներ «մարդասիրական օգնության» պատրվակով փոխադրվեցին Թուրքիա՝ դառնալով հանրային հարաբերությունների նյութ: Այսօր էլ հայերը, ինչպես մյուս փոքրամասնությունները,սպասում են մութ թունելից դուրս գալու՝ առանց գիտենալու, թե ինչ կարող է պատահել իրենց հետ:

Սիրիացի հայ լրագրող Գեւորգ Ալմասեանն ասում է, որ 2011-ից հետո զինյալ ընդդիմադիր խմբերի թիրախ դարձած հայերի մեծամասնությունը լքած է երկիրը՝ վատթարացող պայմանների պատճառով: Նա նշում է, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո Քեսապի հայերը ապաստանել են Լաթաքիայում, սակայն վերջին դեպքերի պատճառով այնտեղ ապրող մարդիկ վախից չեն կարող իրենց տներից դուրս գալ: Հայ համայնքը, ալավիների ճակատագիրը չկիսելու համար պահպանում է չեզոք դիրքորոշում ՀԹՇ-ի նկատմամբ:

Սիրիահայ լրագրողի վկայությամբ Քեսապից  փախած շատ մարդիկ ապաստանել են Լաթաքիայում, քանի որ Հալեպ եւ Դամասկոս տանող ճանապարհները տակավին վտանգավոր են, եւ հետեւաբար չեն վերադառնում: Ճանապարհների վրա մարդկանց առեւանգման եւ սպանության լուրեր են շրջում: Ոմանք հույս ունեն վերադառնալ իրենց տները, եթե անվտանգությունը ապահովվի, սակայն շատ հայեր կորցրել են իրենց վստահությունը Գոլանիի վարչակարգի նկատմամբ եւ կասկածանքով են մոտենում որեւէ անվտանգության երաշխիքի: Քանզի նա հայտարարել էր, որ Սիրիան  պետք է կառավարվի «իսլամական օրէնքի» իր մեկնաբանության համաձայն, եւ «երկրի մեջ տեղ չի տրվելու փոքրամասնություններին, ինչպես՝ քրիստոնյաներին եւ ալավիներին:

Պատմականորեն Սիրիայի հայերը բարեկամական հարաբերություններ են ունեցել այլ համայնքների հետ, ներառյալ քրդերը, ալավիները, դրուզներն ու սուննիները: 1915-ի ցեղասպանությունից հետո հայերն այստեղ իրենց հետ բերել են բազմաթիվ արհեստներ, մշակույթ եւ հասարակական արժեքներ, ձեռք բերելով ազնվության, ուղղամտության եւ մասնագիտության հեղինակություն: Սակայն 2011-ից ի վեր աճեցին կրոնական եւ էթնիկ լարվածությունները, որոնք սրել են «Մուսուլման եղբայրների» եւ Սալաֆի թեքֆիրական խմբերի հետ կապված արմատական ուժերը: Վերջերս Գոլանիի կողմնակից որոշ սիրիացիներ սկսել են հայերին անվանել «փախստականներ» եւ կոչեր ուղղել Հայաստան արտաքսելու, ինչ որ անհանգստացնող փոփոխություն է վերաբերմունքի մեջ:

Հայ համայնքը դրական հարաբերություններ է պահպանել թե՛ Հաֆեզի եւ թե՛ Բաշար Ասադների հետ: Արտոնյալ չլինելով հանդերձ, նրանք ուղղակի կապեր են հաստատել վարչակարգի հետ եւ փոխանցել իրենց պահանջները: Բաշար Ասադը հաճախ հայերին ներկայացրել է որպես հայրենասեր համայնքի տիպար, որը պահպանում է իր լեզուն եւ մշակույթը՝ միաժամանակ ներգրավվում Սիրիայի հասարակության մեջ: Ասադի օրօք հայերի ներկայացուցչությունը երկրի խորհրդարանում լռելյայն երաշխավորված էր: Այսպիսով հայերին ապահովված էր որոշում կայացնելու իրավունքը կառավարության մեջ: Սակայն, իհարկե, նրանց քաղաքական ազատությունները սահմանափակ էին՝ Բաաս կուսակցության հեղինակավոր կառուցվածքի պատճառով:

Հակառակ դրան, ՀԹՇ-ի վերելքը ստեղծեց շատ ավելի տարբեր միջավայր: Գոլանիի կապը Ալ Ղաիդայի հետ եւ նրա սերտ կապը թուրքական հետախուզության հետ պատճառ դարձան, որ շատ հայեր նրան դիտեն որպես թուրքական ներկայություն: Մինչ հակամարտությունները շարունակվում են, հայ համայնքին, ինչպես եւ այլ փոքրամասնություններին սպասում է անորոշ ապագա: Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ժառանգության համաժողով մայիսի 27-28-ին, Բեռնում

Հաջորդ գրառումը

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական