Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում. գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է։
Հակառակ դեպքում՝ ԼՂ լուծարումը ստորագրողները, ովքեր պետությանը վերաբերվում են սեփական գրասենյակի տրամաբանությամբ, մի օր էլ Հայաստանից Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում նոր պետություն կստեղծեն կամ կլուծարեն»,- գրել է Չախոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 14-ին, փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել է, որ Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։