Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ. ՀՀ ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, և եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն կրկին 50 + 1 տոկոսով կհաղթի։
«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնային: Երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է: Թող շարունակի դրանով հպարտանալ»,-ասաց նա: