Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մենք կգործենք Լիբանանի ինքնիշխանության և անկախության պաշտպանությանը համապատասխան. «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը «Էքթեդար» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ «Հըզբոլլահը» Ամալ շարժման և այլ դաշնակիցների հետ Լիբանանում ներկայացնում է հզոր և ազդեցիկ ուժ բոլոր մակարդակներում. գրում է IRNA-ն։

«Մենք կգործենք մեր ազգային նախագծի հիման վրա՝ Լիբանանի ինքնիշխանության և անկախության պաշտպանությանը համապատասխան», – հավելել է նա։

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ կազմակերպությունը կհամագործակցի գործընկերների, կուսակցությունների և բնակչության տարբեր շերտերի հետ՝ երկրի տնտեսական վերածննդի և իսրայելական ռեժիմի կողմից ավերվածի վերականգնման համար, ինչպես նաև ջանքեր կգործադրի  ապօրինի բռնագրավված ունեցվածքը ժողովրդին վերադարձնելու և կոռուպցիայի ու կոռումպացված պաշտոնյաների դեմ պայքարելու համար։

Իր ելույթի մեկ այլ մասում նա նշել է, որ Լիբանանի դիմադրությունը, շարունակելով իր ազատագրական ծրագիրը, կբախվի մարտահրավերների հետ և կմերժի օկուպացիայի, բնակավայրերի կառուցման և սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած ձև։