Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Արթուն ենք». Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչ-նամակներն ուղարկվեցին 107 պատգամավորներին

Լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավրման 7 տարին։

«Արթուն ենք» շարժումն այսօր ԱԺ ընդունարանի փոստարկղ է գցել 107 նամակ՝ ԱԺ 107 պատգամավորների անուններով։ Դրանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակ-կոչեր են։

«Արթուն ենք» քաղաքացիական շարժումը 10 օր ժամանակ է տվել պատգամավորներին, որպեսզի նրանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն և պատասխանեն իրենց ուղղված նամակներին։

Կախված այն բանից, թե պատգամավորներն ինչ կպատասխանեն, «Արթուն ենք» շարժումը քայլեր կձեռնարկի և կշարունակի իմպիչմենթ պահանջելու գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում.