Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պայքարում լռել նշանակում է հրաժարվել հայ լինելուց, լռել նշանակում է թողնել, որ նորից ցեղասպանվենք. Նաիրի Սարգսյան

24/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ցավալի իրականությունն այն է, որ եթե տարիներ առաջ մեզ ասեին, թե մի օր պայքարելու ենք մեր երկրի ղեկավարների դեմ, որպեսզի նրանք չուրանան այդ արյունոտ պատմությունը, գուցե չհավատայինք։

Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ այսօր վտանգի առաջ է ոչ միայն թուրքական ժխտողականության պատճառով, այլ մեր ներսում եղած իշխանավորների, որոնք պատրաստ են լռել, մոռանալ կամ նույնիսկ մերժել այն ողբերգությունը, որն այս ազգի հիշողության հիմքում է։

Սիրելի հայրենակիցներ, մենք հո լավ ենք հասկանում, որ թշնամին չի փոխվել։ Նա շարունակում է գործել ամեն հնարավոր միջոցներով՝ պատերազմներով, բռնագաղթերով, ճնշումներով։ Նրա նպատակը նույնն է՝ ոչնչացնել հայ ազգը, կոտրել մեր պետականությունը, տանել մեզ նոր հայրենազրկման։

Եվ այս պայքարում լռել նշանակում է հրաժարվել հայ լինելուց, լռել նշանակում է թողնել, որ նորից ցեղասպանվենք։

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Բայց այսօր այդ պատմական փաստը փորձում են մերժել հենց այստեղ՝ հայերի հայրենիքում։

Մենք պարտավոր ենք լինել արթուն, համախմբված և համարձակ։ Առաջ շարժվել, զարգանալ, ուժեղանալ՝ առանց զոհերի հիշատակը ոտնահարելու։

Մերժումը չենք հանդուրժելու։ Ճշմարտությունը շարունակելու է գոռալ»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեգիտիմությունը չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

22/11/2025
Միջազգային

ԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

22/11/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական