Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ժամանակը չէ՞, որ միջազգային մեծ գիտաժողովը հաստատի Նախիջեւանում եւ Արցախում հայկական ժառանգության բնաջնջումը

Երեկ Շուշիում անցկացվում էր իսլամական աշխարհի առաջին ֆորումը՝ «Մշակութային ժառանգության պահպանումը եւ վերածնունդը՝ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում» վերնագրով: «Ազերթաջի» լրատվության մեջ նշվում է ֆորումի հիմնանպատակը՝ իսլամական աշխարհի փոխսատարմամբ, օրենսդրական փորձով  ժառանգության պահպանում եւ վերածնունդ՝ թվային տեխնոլոգիաների միջոցով: Ադրբեջանի մշակույթի նախարարության ժառանգության պաշտպանության վարչության ղեկավար Հաջիեւան «Կովկասի Հիրոսիմա» բնորոշումն է հիշատակել Աղդամի մասին արտահայտվելիս, կանգ առել տարբեր հուշարձանների, նաեւ Դադիվանքի վրա: Ըստ Հաջիեւայի, հետազոտողները հաստատել են, թե «բռնազավթման ժամանակ Դադիվանքի պատկանելիությունը կեղծվել է: Ահավորն այն է, որ որմնանկարները հատվել եւ առեւանգվել են»:
Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա