Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաշար Ասադի տապալումով Հայաստանը տարածաշրջանում զրկվեց անկեղծ բարեկամից

Հակոբ Չաքրյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իսկ սիրիահայ համայնքը կանգնեց երկրից հեռանալու սպառնալիքի առջեւ

«Ազգը» նախորդ տարվա վերջերին Սիրիայում ընթացող քաղաքական զարգացումներին  անդրադառնալիս, կարեւորել էր դեկտեմբերի 8-ին երկրում նախագահ Բաշարի Ասադի իշխանության տապալումը եւ դրա փոխարինումը ջիհադական «Հեյ՝ աթ Թահրիր  աշ-Շամ» կազմակերպությամբ եւ նշել, որ դա որեւէ լուծում չի բերի Սիրիայի առջեւ ծառացած խնդիրներին, այլ ընդամենը կսրի  երկրում տիրող քաոսային իրավիճակն ու ճգնաժամը, որքան էլ այդ կազմակերպության իշխանությունը ժամանակավոր լինի, որին կաջակցեն ԱՄՆ-ն ու Եվրոպական միությունը, որոնք ժամանակին ահաբեկչական են հռչակել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող «Հեյ աթ Թահրիր  աշ-Շամ»-ին:

Հարկ է նշել, որ Սիրիայում իշխանափոխությունից հետո միայն փոխվեց վերոհիշյալ կազմակերպության ղեկավարի կարգավիճակը: Նա 2025-ի հունվարի 30-ին պաշտոնապես հռչակվեց Սիրիայի ծամանակավոր նախագահ, հրաժարվելով Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի ծածկանունից, որը կրում էր իբրեւ ահաբեկչական «Հեյ աթ Թահրիր աշ-Շամ»-ի պարագլուխ, եւ վերականգնեց իր իսկական Ահմադ աշ-Շարաա անունը եւ փետրվարի 4-ին շտապեց այցելել Թուրքիա: Ի դեպ՝ նա ծննդով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադից է:

Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող քաոսային ու ճգնաժամային իրավիճակին, ապա դրանք, ինչպես ենթադրելի էր, էլ ավելի խորացան: Մարտի սկզբներին երկրում ապստամբեցին Բաշար Ասադին հարող ալավիները: Սիրիայում գործող անցումային իշխանությունները հայտարարեցին, որ վնասազերծել են նախկին իշխանությունների մնացորդներին, մասնավորապես Լաթաքիայում եւ Թարթուսում: Թեեւ Արեւմուտքը դրան ի պատասխան պահանջեց պատասխանատվության ենթարկել ալավիների զանգվածային սպանության մեղավորներին, բայցեւայնպես գաղտնիք չէ, որ մեծ տերությունները հատուկ շահագրգռվածություն ունեն այդպիսի իրավիճակների հանդեպ, եթե իհարկե քաոսն ու ճգնաժամը իրենք են վերահսկում, այն առումով, որ դրանց պահպանումը վերջիններին տալիս է տվյալ երկրի ներքին գործերին միջամտելու հնարավորություն, ընդհուպ՝ անհրաժեշտության պահին քաղաքացիական պատերազմ սանձազերծելու:

Սիրիան շարունակում է մասնատված մնալ երեք մասի: Նրա Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող հատվածում, ներառյալ Մանբիջը, Ղամիշլին եւ Դեր-Զորը քրդական Ժողովրդի ինքնապաշտպանության ստորաբաժանումների՝ YPG-ի, այսինքն ամերիկացիների բնութագրմամբ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ  են եւ դե-ֆակտո ինքնիշխան: Հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Ջերաբլուսում, Ազազում, Ալ Բաբում եւ Աֆրինում տեղակայված են թուրքական զորքեր, որոնք վերահսկում են նաեւ  հարակից Իդլիբը, իսկ հարավ-արեւմուտքում՝ իսրայելական ուժերն են, էլ չասած նախագահ Ասադի տապալումից հետո Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը Ցահալի կողմից, համապատասխան վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության 2024 թ. դեկտեմբերի 10-ի որոշման:

Ինչպես երեւում է, Իսրայելի խնդիրը Գոլանի բարձունքները չեն միայն:   Time turk  կայքէջի մարտի 24-ի վկայությամբ, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, պատասխանելով լրագողների Գազայի հատվածն ամբողջությամբ գրավելու եւ այնտեղ լիարժեք վերահսկողություն սահմանելու մտադրության մասին հարցերին՝ ասել է. «Այդ ուղղությամբ կառավարությունը դեռ որոշում չի կայացրել, սպասում ենք կառավարության որոշմանը»:

Այս ամենից հետո սպասել, որ Սիրիան մոտ ապագայում կխաղաղվի, իրատեսական չէ:

Մանավանդ, որ երկրի քաոսային իրավիճակն ու ճգնաժամը միանգամայն համապատասխանում են Իսրայելի շահերին, իսկ Սիրիայի մասնատումը, որպես իսրայելական ծրագրերի անարգել իրագործման գրավական, նույնիսկ անհրաժեշտություն է շահագրգիռ կողմի համար: Ի վերջո չմոռանալ, որ սադդամյան Իրաքի վնասազերծումից հետո տարածաշրջանում Սիրիան էր դարձել Իսրայելին դիմակայող միակ պետական ուժը:

Ցավոք մեզ մնում է ափսոսալ երկրում տեղի ունեցած հեղաշրջման համար: Ի վերջո Բաշար Ասադի Սիրիան տարածաշրջանում թերեւս Հայաստանի միակ անշահախնդիր բարեկամն էր եւ միանգամայն զերծ մեր հանրապետության միջոցով Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու հավակնություններից: Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքին, ապա նախագահ Բաշար Ասադի  իշխանության փոխարինումը ահաբեկչական «Հեյ աթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության ահաբեկիչներով, անկասկած բացասական է անդրադառնալու  նրա վրա:

Առհասարակ, երբ Մերձավոր Արեւելքում որեւէ երկիր կանգնում է հեղափոխության կամ հեղաշրջման փաստի առջեւ, ներքաշվում է քաղաքացիական պատերազմների մեջ, հայտնվում քաոսային իրավիճակում եւ ճգնաժամ է ապրում, ապա տեղի հայ համայնքը, անպաշտպան մնալու պատճառով, որպես կանոն, հեռանում է երկրից: Այդպես եղավ 2003-ի հակաիրաքյան երկրորդ պատերազմից հետո, երբ հայերից դատարկվեց Բաղդադը: Սակայն դա նոր երեւույթ չէ: Դեռեւս 1952 թ. հուլիսի 23-ին Գամալ Աբդել Նասերի ռազմական հեղաշրջման հետեւանքով Ֆարուկ II թագավորը հրաժավելով գահից՝ հեռացավ երկրից, նրա օրինակին հետեւեցին հայկական գաղթօջախի բազմաթիվ ընտանիքներ, զրկված վերջինի հովանավորությունից:
70-90-ական թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին նույն ճակատագրին արժանացան նաեւ տասնյակ հազարավոր լիբանանահայեր: Ներկայումս հեռացման սպառնալիքի տակ է հայտնվել Սիրիայի հայ համանքը: Ի դեպ, հայությունը որքան հեռանա տարածաշրջանի երկրներից, այնքան լավ Թուրքիայի համար, որովհետեւ հենց Ցեղասպանության անմիջական հետեւանքը հանդիսացող այդ համայնքներն են պահանջատիրության բուն հասցեատերերը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

«Դոյչե վելլեն» անշուշտ իրավացի է՝ 90-ականներին ազատագրել ենք Արցախը

Հաջորդ գրառումը

Իրան-ԱՄՆ հակամարտություն

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Իրան-ԱՄՆ հակամարտություն

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական