Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար

03/04/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է  հարցազրույցը որոշ կրճատումներով:

Ի՞նչ պայմաններում է պահվում Ձեր հայրը Ադրբեջանում։

Դա հարց է, որը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ։ Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից: Մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, երբ  հայրս հացադուլի մեջ  էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ​​ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։ Ակնհայտ է նաև, որ ամեն անգամ, երբ նորություն չկա, մենք սկսում ենք անհանգստանալ:

Ինչպե՞ս եք հաղորդակցվում նրա հետ՝ փոստով, հեռախոսով, փաստաբանի միջոցով։

Առաջին միջոցը Կարմիր Խաչն է: Բայց դա ամենահեշտ բանը չէ: Կազմակերպության սահմանած կանոնները շատ են: Շփումների թիվը սահմանափակ է, բայց ակնհայտ է, որ դա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը:  Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյոք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաև նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա… Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը։

Տեղում կա փաստաբան, բայց նրա վրա զգալի ճնշում է գործադրվում: Մենք ունենք նաև միջազգային իրավապաշտպան, որը գործին հետևում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ համար անհնար է այցելել հորս։

Ի՞նչ եք կարծում, ինչ ծրագիր է իրականացնում Բաքուն՝ ձերբակալելով Ձեր հորը։ Արդյո՞ք այդ ծրագրի հիմքում ընկած է նրա խիզախությունը, նրա վճռականությունը կոտրելու ցանկությունը: Եվ այդպիսով, փորձել հոգեբանորեն կոտրել համայն հայությանը…

Դուք իրավացի եք: Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է։ Նրանք ցանկանում են աշխարհասփյուռ հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար։

Ի՞նչ կարելի է ասել բուն դատավարության, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի ոչ թափանցիկ լինելու մասին, որոնք հասանելի չեն պաշտպանական կողմին։

Սա աբսուրդի թատրոն է։ Հորս առաջադրված է 44 մեղադրանք, որոնք բոլորն էլ ակնհայտորեն անհիմն են։ Մինչ օրս մեղադրող կողմը իրեղեն որևէ ապացույց չի ներկայացրել։ Մեր փաստաբանը չի կարողացել ձեռք բերել վարույթում գտնվող փաստաթղթերը։ Խոսքն ավելի քան 25000 էջանոց գործի մասին է, որն ամբողջությամբ ներկայացված է ադրբեջաներենով։ Հետևաբար, առանց գործին մանրամասներին ծանոթանալու, մեր փաստաբանների համար անհնար է դառնում պատրաստել հորս պաշտպանությունը։ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ կրկնում է, որ դատավարությունը բաց է լրագրողների և հասարակական կազմակերպությունների համար։ Սակայն դատական վերջին լսումների ժամանակ Reuters-ի և այլ գործակալությունների լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարան: Amnesty International-ը արդեն իսկ դատապարտել է այս դատավարության  աչառու ընթացքը։

Ի՞նչը կարող է նպաստել Ձեր հոր և նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը:

Շատ կարևոր է նշել, որ մենք հորս գործը չենք առանձնացնում մյուս  հայ բանտարկյալներից: Նրանցից յոթը Արցախի առաջնորդներ են։ Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Ուստի ամենակարևոր բանը դրա մասին խոսելն է, գրելը։ Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին։

Նույնիսկ հաշվի առնելով, որ տիկին ֆոն դեր Լայենը պնդում էր, որ Ադրբեջանը վստահելի գործընկե՞ր է։

Անհավատալի է, այնպես չէ՞: Ինչպե՞ս կարելի է վստահելի լինել, երբ անընդհատ խոսում են մարդու իրավունքների մասին և միաժամանակ գործ են բռնում Ալիևի հետ։ Խոսքը վերաբերում է նաև Մեծ Բրիտանիային: Ալիևների ընտանիքը մեծաթիվ սեփականություն ունի Լոնդոնում։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել նրա վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ է ռեալ պոլիտիկը, սակայն կան նաև կարմիր գծեր։

Իսկ դատավարության այս ծաղրը գրավե՞լ է արդյոք ամերիկյան նոր վարչակազմի ուշադրությունը: Դոնալդ Թրամփի շրջապատի կողմից Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում կլինի՞։

Սա կարևորագույն կետերից մեկն է: Շատ հայեր բավականին հոռետեսորեն են տրամադրված Հանրապետականների նոր վարչակազմի նկատմամբ։ Բայց եթե անկեղծ խոսենք, ի՞նչ է արել Բայդենի վարչակազմը մեզ համար: Պարզապես խոսքեր:  Իրականում, ես հիշում եմ, որ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Կարծում եմ՝ դա նրա համար իսկապես կարևոր թեմա է: Բացի դրանից, դա մի հարց է, որը բարձրացվում է նաև նրա թիմի ներսում: Այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Մայքլ Ուոլցը: Առաջնային է, որ Հայաստանի կառավարությունը նոր վարչակազմին ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով և իրավունքներով։ Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու ամերիկյան կառավարության դիրքորոշումը։

ԱՄՆ–ում, մասնավորապես, Կալիֆորնիայում գործում է հայկական ազդեցիկ լոբբի։ Արդյո՞ք այն բավականաչափ մոբիլիզացված է:

Իհարկե, Սփյուռքը մեզ շատ է աջակցում։ Բայց խնդիրը Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև տարբերություններն են։ Համակարգված քաղաքական գործողություններ դժվար է իրականացնել: Հասկանալի է, որ երբ ռազմագերիներ ունես, իշխանությունն է, որ պետք է կարգավորի իրավիճակը։

Դա հարցեր է առաջացնում Փաշինյանի կառավարության հաստատակամության մասին, որն առաջ էր տանում այն թեզը, որ Արցախը պետք է հանձնվի։ Դա մի դիրքորոշում է, որը Ռուբեն Վարդանյանը միշտ դատապարտել է՝ համարելով, որ Արցախի զիջումը վտանգի տակ կդնի ամբողջ Հայաստանը։

Գերիների հարցը կենսական նշանակություն ունի։ Փաշինյանն ասում է, որ խնդիրը կարևոր է: Կան բաներ, որ փոքր երկիրը կարող է անել իրեն պաշտպանելու համար, օրինակ՝ ապահովել իր գերիների ազատ արձակումը: Այս պահին հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի: Պետք է խոսել այս իրավիճակի մասին, և դուք՝ լրագրողներդ, կարող եք լուսաբանել այս իրավիճակը, որպեսզի մեր գերիները մոռացության չմատնվեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տպավորություն է՝ խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու

Հաջորդ գրառումը

Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին. Ջո Մանգանիելլո

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին. Ջո Մանգանիելլո

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական