Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Թրամփը ակնկալում է, որ Պուտինն  Ուկրաինայի հետ կապված պայմանավորվածության իր «բաժինը» կկատարի

«Ես ուզում եմ համոզվել, որ նա գործը մինչև վերջ կավարտի». Թրամփն ակնկալում է, որ Պուտինն  Ուկրաինայի հետ կապված պայմանավորվածության իր «բաժինը» կկատարի։

«Ես ուզում եմ համոզվել, որ նա կատարում է իր պարտականությունը: Կարծում եմ, որ նա կանի այն, ինչ ինձ խոստացել է և կապահովի գործարքի իր բաժինը», – ասել է Թրամփը լրագրողներին:

Միևնույն ժամանակ նա կրկին սպառնացել է երկրորդական տուրքեր մտցնել ռուսական նավթի վրա.

«Ես չեմ ցանկանում երկրորդական տուրքեր դնել նրա նավթի վրա: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան պետք է անեմ, եթե  նա իր խոստացածը չանի»: