Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փարաքարում Քպ-ն պարտվեց. հաղթել է Վալոդյա Գրիգորյանը

Փարաքարում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվել է. հաղթել է «Միասնություն» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն` Վալոդյա Գրիգորյանը արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին` վստահության համար․

«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ,
Շնորհակալ եմ վստահության համար։ 
Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա։

Նախնական տվյալներով՝ Վալոդյա Գրիգորյանը հավաքել է 57+ ձայն։

Հիշեցնենք՝ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին 4 քաղաքական ուժ: Նրանք էին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը: