Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան դատապարտում է Իսրայելին

Գրիգոր Առաքելյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավատա՞նք Անկարայի անկեղծությանը

Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ 2025 թվականի հունվարի 15-ին  «Եռաստիճան հրադադարի մասին համաձայնագրի» կնքումից ընդամենը երկու ամիս անց, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրեցին Գազայի հատվածին, որի հետեւանքով զոհվել են ավելի քան 400 պաղեստինցիներ:

Ռազմական գործողությունները վերսկսելու համար Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հիմնավորումը հունվարի 15-ին ստորագրված «Եռաստիճան հրադադարի վերաբերյալ համաձայնագրի» ժամկետը երկարաձգելու համար  ընթացող բանակցություններում առաջընթացի բացակայությունն էր:

Իսրայելի վայրագությունները դատապարտեցին  շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Դատապարտող երկրների ստվար  շարքին միացավ  նաեւ պաշտոնական Անկարան:

Թուրքիայի ռազմական ակադեմիայի կուրսանտների ներկայությամբ Ռամադան ամսվա ծոմապահության ավարտն ազդարարող իֆտարին արտասանած ելույթի ժամանակ, նախագահ Էրդողանը խստագույնս դատապարտեց Գազայի հատվածի վրա Իսրայելի հասցրած  օդային հարվածները,  դրանք որակելով որպես ցեղասպանություն:

Եթե մեզ ծանոթ չլինեին Թուրքիայի ղեկավարության երկդիմի քաղաքականության բազմաթիվ օրինակներ, Թուրքիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարության՝ Իսրայելի վայրագությունները դատապարտելու մասին  հայտարարությունները կընդունեինք որպես  մարդասիրական մղումներից բխած դիրքորոշում: Սակայն, նման ենթադրությունների համար հիմքերը բավականին երերուն են:

Իրանական «bartarinha» կայքը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հրապարակած տեղեկատվությունը, նշում է, որ ավելի քան տասը հազար  թուրք զինվորներ համալրում են  իսրայելյան բանակի շարքերը: Ըստ նույն աղբյուրի, փաստեր կան, որ Գազայի պատերազմին Իսրայելի  կողմից մասնակցել են 4000 թուրք զինյալներ, որոնցից 65-ը սպանվել է Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ:  

Անհերքելի փաստ է, որ միջազգային հարաբերություններում երբեմն հնարավոր է հանդիպել պետությունների հռետորաբանության ու վարքածգի անհամապատասխանության օրինակների: Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ այդպիսի մոտեցման դասական օրինակն առավել քան տեսանելի է  հատկապես Իսրայելի հետ հարաբերությունների պարագայում:

Էրդողանը հարկ եղած ժամանակ արտաքուստ հանդես է գալիս պաղեստինցիների պաշտպանի դերում ու քննադատում Իսրայելին,  իսկ գործնականում աջակցում է Թել Ավիվին:

Խոսքի ու վարքագծի անհամապատասխանության մասին են վկայում ներքոգրյալ աղաղակող փաստերը, որոնք մեզ ստիպում են կասկածելի համարել Գազայի հատվածում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած անկեղծությունը.
Թուրքիան Իսրայելի պետությունը պաշտոնապես ճանաչած ու դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին մահմեդական պետությունն է:
Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ստորագրվել է ավելի քան 60 պայմանագիր:

Իսրայելը թուրքական Կոնիա եւ Իզմիր քաղաքներում երկու ռազմակայան ունի: 
ՆԱՏՕ-ի համաձայնագրով Իսրայելը հասանելիություն ունի  թուրքական Ինջիրլիքի եւ Դիարբեքիրի ռազմակայաններին:

Թուրքիայի ու Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է  9 միլիարդ դոլարը, ինչը Իսրայելի արտաքին առեւտրի առավելագույն ցուցանիշն է:

Տարեկան մոտ կես միլիոն  իսրայելցի զբոսաշրջիկ է մուտք գործում  Թուրքիա: Երկու երկրների միջեւ գործում է ելքի եւ մուտքի ազատականացված ռեժիմ, մինչդեռ պաղեստինցիների մուտքը Թուրքիա թույլատրվում է միայն վիզայի առկայության դեպքում:  

Աշխարհում իսրայելական զենքի արտադրության երկրորդ գործարանը գտնվում է Թուրքիայի տարածքում:

Թուրքիայի նախագահ  Էրդողանը միակ մահմեդական առաջնորդն է, ով ԱՄՆ-ում հրեական    լոբբիստական կազմակերպություններից  ստացել է «Հրեական արիություն» մեդալը:
Էրդողանը սիոնիստական   շարժման հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզման այցելած մահմեդական աշխարհը ներկայացնող միակ առաջնորդն է: Նա միակ մահմեդական նախագահն է, որ հինգ անգամ այցելել է Իսրայել:

Եվ վերջապես, Եմենի կողմից Բաբ ալ-Մանդաբ նեղուցի փակումից եւ Իսրայելի ծովային շրջափակումից հետո, Թուրքիան առաջին երկիրն էր, որ Միջերկրական ծովով Իսրայել հասցրեց  անհրաժեշտ պաշարներն ու ռեսուրսները:

Վերը նշված փաստերի մասին վկայույթյուններ կան նաեւ իրանական «azariha» կայքում) Վերոգրյալ փաստերի հաշվառմամբ արդյոք կարելի՞ է հավատալ Թուրքիայի անկեղծությանն ու պաղեստինցիների սպանդը դատապարտող հայտարարությունները համարել մարդասիրական մղումներից բխած դիրքորոշում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրք հեղինակ Բալբայի «Ադրբեջան-Հայաստան հաշտությունը» վերնագրով հոդվածը «Ջումհուրիյեթ» թերթում

Հաջորդ գրառումը

Թուրք լրագրողները ծիծաղե՞լ են ՀՀ վարչապետի վրա, թե՞ ցանկատեսությամբ  է տառապում հայաստանյան ընդդիմությանը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրք լրագրողները ծիծաղե՞լ են ՀՀ վարչապետի վրա, թե՞ ցանկատեսությամբ  է տառապում հայաստանյան ընդդիմությանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական