Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրիի ընտրություններից հետո, եթե ՔՊ կուսակցությունը, պարոն վարչապետի գլխավորությամբ որոշի գնալ արտահերթ ընտրությունների։ Եթե չգնացին՝ կհրապարակեմ մի երեք ամիս հետո, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
Հարցին՝ փոխե՞լ է իր կարծիքը Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած շարժման մասին, պատգամավորը պատասխանեց՝ չի փոխել։
«Դեմ եմ: Իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազդանի նկատմամբ եմ փոխել, ոնց եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այդպես էլ կա»:
Արձագանքելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մանդատից զրկելու հարցում չի նահանջում, Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «На войне как на войне, մենք էլ կկռվենք»:
Պատգամավորը միաժամանկ ընդգծեց՝ ինքը չսանձահարվող տեսակ է, և վարչապետը, ցավոք սրտի, այդ մասին չգիտեր:
Հովիկ Աղազարյանը շեշտեց՝ իր ստեղծած քաղաքական ուժը լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությանը: