Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական սփյուռք կամ երբեմնի ազգային հարստություն, որ առոչինչ է դառնում. Վահագն Մելիքյան

18/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Կասկածից վեր է, որ այսօրվա Հայաստանում ստեղծված և օրըստօրե խորացող ճգնաժամային իրավիճակը չէր կարող իր հետքը չթողնել նաև Հայկական սփյուռքի վրա։ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ցավով պետք է արձանագրենք, որ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ճնշող մեծամասնությունը երբեք այսքան օտարված, անտեսված, հեռացված ու մեկուսացած չի զգացել իրեն։ Օրվա իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացված ու շարունակական բնույթ կրող բաժանարար գծերի ու պառակտիչ քաղաքականությունը հասել է նաև հայկական տարբեր համայնքներ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։

Խախտվել է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացվող աշխատանքային հարմոնիան, զրոյացվել է Հայկական աշխարհի ցանցային հնարավորությունների օգտագործման գործիքակազմը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տարաբնույթ արգելքներ ու պատնեշներ են դրվել սփյուռքյան տարբեր ազգային կառույցների առջև, իսկ իշխանությունների վարած հակազգային ու պարտվողական քաղաքականության քննադատները հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց (persona non grata) ցուցակում։ Եվ որքան էլ աբսուրդային թվա այս ոչ բնական իրավիճակը, այնումենայնիվ, իշխանությունների կողմից գիտակցված և ծրագրված, իր էությամբ հակահայկական ու զիջողական դիրքորոշման կարևորագույն մասն է կազմում։

Վստահ եմ, չեք մոռացել տարիներ առաջ, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության հայտնի ճարտարապետներից մեկի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտնի մոտեցումը, որ հայ-թուրքական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական սփյուռքն է։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իր հետևողական ջանքերով ամեն ինչ անում է երեք տասնամյակից ավել, տարաբնույթ վայրիվերումներով անցած, սակայն ժամանակի փորձությանը դիմացած և արդեն իսկ ձևավորված, ինչու ոչ նաև կարծրացման իր հստակ ճանապարհը բռնած Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և արդյունքում հիմնահատակ ջարդելու ուղղությամբ՝ դրանով իսկ, ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել, բավարարելով Հայաստանի անթաքույց ոխերիմ երկու հարևանների պահանջների անվերջանալի ցուցակի առանցքային կետերից մեկը։

Նպատակը հայտնի է. ունենալ հնազանդ, չանհանգստացնող, իներտ, իշխանությունների քիմքին հաճո, որոշ դեպքերում՝ վարած քաղաքականությունը փառաբանող, գործողություններին ծափահարող և ցանկացած պարագայում մանիպուլացվող մարդկանց ներկայություն՝ պատեհ առիթի դեպքում մատնացույց անելու համար, որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ ակտիվ գործունեություն է ծավալվում։ Սա, վարչախմբի ղեկավարի կողմից հռչակված իրական, սակայն իրականության մեջ անմիտ, անբովանդակ, ազգային երազանքներից ու տեսլականներից զուրկ, ամուլ ու ծնկած Հայաստանի պատկերն է՝ իր անհոդաբաշխ փաթեթավորման մեջ, ինչն անպատկառ ձևով այսօր դրված է քննարկման՝ անհասկանալի, իսկ առանձին դեպքերում նաև հասարակությանը քաջ հայտնի ու պալատական սազանդարի կեցվածքով ուրացող կերպարների ներգրավմամբ։

Համոզված եմ, որ ինչպես Հայաստանում, Սփյուռքում նույնպես, օրեցօր ավելանում են իրենց խոր նիրհից արթնացող, ստի, կեղծիքի ու զանազան մանիպուլացիաների արդյունքում թմրային ազդեցության ճիրաններից ազատվող մեր հայրենակիցներից շատ շատերը։ Գաղտնիք չէ, որ ներկայիս հարափոփոխ աշխարհում, որտեղ իրենց անկասելի ընթացքն են բռնել արժեհամակարգային վերաձևակերպումն ու հին աշխարհակարգի ապամոնտաժումը, հսկայական դերակատարում են ստանձնել ուժեղ, ունակ, սկզբունքային ու համարձակ անհատները։

Անժխտելի փաստ է, որ մեր ժողովուրդն ունի նման անհատների մի մեծ շտեմարան, որի պատկառելի մասը բաժին է ընկնում հենց Սփյուռքին, ինչով մենք մշտապես հպարտացել ենք։ Ավելին, շատ պարագաներում այդ անհատները մեծագույն նվիրումով ու ազդեցության իրենց հնարավորություններով կարողացել են լուծել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխող և առաջին հայացքից անլուծելի թվացող բարդագույն խնդիրներ։ Սա մշտապես անհանգստացրել է մեր թշնամիներին՝ ճանապարհի կեսին անիրականացած թողնելով նրանց նենգ ծրագրերը։

Եթե այս ամենին ավելացնենք նաև Սփյուռքում գործող ազգային, հոգևոր, քաղաքական ու մասնագիտական տարբեր կառույցները, միություններն ու միավորներն, ապա պատկերը լիարժեք կդառնա, թե ինչպիսի ահռելի ներուժից է մեջքով շրջվել օրվա վարչախումբը։ Եվ դա արել է առանց աչք թարթելու, առանց վայրկյան անգամ վարանելու՝ այսրոպեական ու փոքրոգի որոշումներ ընդունելով։ Արել է դա շատ պարզ մի պատճառով, որպեսզի հաճոյանա իրեն անընդհատ նվաստացնող, ծաղրի առարկա դարձնող, սպառնալիքով հոխորտացող, հայատյացության գերագույն դրսևորումները չթաքցնող, իրենց իսկ բնութագրմամբ հակառակորդներին։

Մարդու բնավորության ամենաարատավոր ու եղկելի գծերից են ուրացումն ու երախտամոռությունը։ Համոզված եմ, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց իսկ ուրացած ներկայիս կառավարիչներին երբեք չեն նույնականացնի Մայր Հայաստանի հետ, քանզի առաջիններն անցողիկ են, իսկ Հայրենիքը՝ հավերժ։

Վահագն Մելիքյան
Արտակարգ և լիազոր դեսպան,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն հրաժարվել է Ֆրանսիային վերադարձնել Ազատության արձանը

Հաջորդ գրառումը

Խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքնելուց առաջ չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, հակասում է Թրամփի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը. Նուբար Աֆեյանի հարցազրույցը՝ CNN-ին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքնելուց առաջ չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, հակասում է Թրամփի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը. Նուբար Աֆեյանի հարցազրույցը՝ CNN-ին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական