Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԿՀ-ների վրա առհասարակ ուշադրություն չի դարձվում. պետության ղեկավարն ընդհանրապես չի հիշում, որ մեր երկրում նման համակարգ գոյություն ունի. Ժաննա Ալեքսանյան

17/03/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետք է սկսել նախարարից. համակարգի ղեկավարը նախարարն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան գրանցված հերթական ինքնասպանության դեպքին։

«Քանի որ առնչվում եմ քրեակատարողական հիմնարկների հետ և այցելություններ էի կատարում, ինքս նկատել էի, որ «Արթիկ» ՔԿՀ-ն շատ անմխիթար վիճակում է հայտնվել։ Դատապարտյալների առողջական խնդիրների, հացադուլների առնչությամբ անթիվ-անհամար  զանգեր եմ ստանում։ Շատերն էլ պարզապես չեն կարողանում տեղյակ պահել իրենց վիճակի մասին, պատահաբար ես այս կամ այն դատապարտյալի մասին տեղեկություններ իմանում։

Բացի այդ՝ ՔԿՀ-ներում այսպես ասած գողական աշխարհի բարքերը… Նկատել էի, որ այնտեղ վիճակը վատթարացել է, և դա համակարգային խնդիր է։ Հարց է՝ որքա՞ն մեծ է այդքան հաճախ փոխվող նախարարների քաղաքական կամքը, որպեսզի փոխեն առկա իրավիճակը։ Մյուս կողմից՝ արդյոք դատապարտյալներին, կալանավորներին ՔԿՀ-ներում մարդու տեղ առհասարակ դնում են։ Իսկ նորանշանակ նախարարից ես դեռ մեկ բառ չեմ լսել, թե ինչ է մտածում ՔԿՀ-ների մասին և ինչ միջոցներ է ձեռնարկում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ ՔԿՀ-ներում տեղի ունեցող արատավոր շատ դեպքեր ուղղակի չեն բացահայտվում, միայն որոշակի վիճակագրություն է հանրայնացվում, բայց թե ինչ քայլեր են ձեռնարկվում համապատասխան օղակների կողմից՝ կանխելու այդ իրավիճակը, հայտնի չէ։

«Ոչինչ էլ երևի չեն անում։ Կարծում եմ՝ նախարարին պետք է պահանջներ ներկայացվեն։ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Ծովինար Թադևոսյանը դեռ նոր է եկել, նա այս ընթացքում շատ բան չէր հասցնի փոխել։ Նա արդեն այս վիճակով է եկել, իսկ սա շատ բարդ համակարգ է և հատուկ ուշադրության կարիք ունի։

Ես համարում եմ, որ առհասարակ ուշադրություն չի դարձվում քրեակատարողական հիմնարկների վրա։ Երբ խոսում եմ դատապարտյալների, կալանավորների հետ, հենց դա եմ զգում։ Էլ չեմ ասում, որ պետության ղեկավարն ընդհանրապես չի հիշում, որ մեր երկրում նման համակարգ գոյություն ունի։

Իսկ մարդիկ հենց այնպես ինքնասպանություն չեն գործում։ Նրանց հասցնում են այդ քայլին։ Ի՞նչ է տեղի ունենում ներսում։ Ես խոսում եմ նաև ՔԿՀ-ներիաշխատակիցների հետ, և նրանք ինձ, օրինակ, այսպիսի պատասխան են տալիս՝ «Թող հանցագործություն չաներ»։ Սա րդեն կանխակալ վերաբերմունք է, չէ՞, դա մտածողություն է, հոգեբանություն է»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի՝ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:

Հատկանշական է, որ Ծովինար Թադևոսյանի՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց ի վեր՝ 2.5 ամսում, սա ինքնասպանության 4-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում: Նույն «Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք էր գրանցվել նաև հունվարի 10-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան

Հաջորդ գրառումը

Գերիների հարցը որպես «խաղաղության համաձայնագրի» նախապայման դնելը նշանակում է բանակցությունները մտցնել փակուղի. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Գերիների հարցը որպես «խաղաղության համաձայնագրի» նախապայման դնելը նշանակում է բանակցությունները մտցնել փակուղի. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական