Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եմենի հուսիները խոստացել են ԱՄՆ-ի «էսկալացիային պատասխանել էսկալացիայով»

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ հասցրեց Եմենի տարածքին։

«Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հուսիի քաղբյուրոյի հայտարարության մեջ: