Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տեսանյութ. 100 հազարավոր կրիաների «ծնունդը» Գուապորե Իտենեզ գետի ափերին

Սա կրիաների ամենամեծ «հավաքն» է մոլորակի վրա: Նոր կադրերը ցույց են տալիս հարյուր հազարավոր հարավամերիկյան գետերի կրիաների ձագերի տեղաշարժը:

Սեպտեմբերի վերջից սկսած մոտ 80,000 չափահաս էգ կրիաներ հավաքվում են տեղական բնադրող լողափերում՝ փորելու և ձու դնելու համար: Կրիաները սկսել են ձվերից դուրս գալ դեկտեմբերի կեսերին, ինչը շարունակվել է նաև  հունվարին:

Երբ կրիաները դուրս են գալիս, նրանք սողում են ավազի երկայնքով, նախքան գետում  ցրվելը:

Բնադրող լողափերը Գուապորե Իտենեզ գետի երկայնքով գտնվում են Բրազիլիայի և Բոլիվիայի սահմանին:

Բնապահպաններն ասում են, որ երկու երկրների միջև կոորդինացումը կարևոր է տեսակների պաշտպանության համար և հույս ունեն նրանց համար ինչ-որ պահպանվող տարածք ստեղծել:

Wildlife Conservation Society-ն աշխատել է գիտնականների հետ՝ օգտագործելու այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են դրոնները և ջերմային պատկերները, որպեսզի գնահատեն այնտեղ տեսակի պոպուլյացիան: Սակայն հույս կա, որ շուտով կկարողանանք օգտագործել արհեստական ​​ինտելեկտը՝ կրիաների հաշվման գործընթացը ավտոմատացնելու համար: