ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ:
Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ն սպասվում է անձրև։