Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների հարցաքննությունը. Հետք

14/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 13-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, հայ գերիներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց նախընտրած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։

Նիստին ներկա են եղել հայ գերիները և նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև դատախազները:

Նիստը շարունակվել է Դավիթ Բաբայանի հարցաքննությամբ։ Պատասխանելով հարցերին` նա ասել, որ ճանաչում է Բակո Սահակյանին, նրանք միասին աշխատել են։

Դավիթ Մանուկյանն էլ, պատասխանելով դատախազ Նասիր Բայրամովի հարցերին, ասել է, որ «Միացում» նախաձեռնության մասին տեղեկություն չունի։ Նա նշել է նաև, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն է եղել:

Այնուհետև դատախազները, տուժողների ներկայացուցիչները Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Մելիքսեթ Փաշայանին և Մադաթ Բաբայանին հարցեր են ուղղել «ապօրինի զինված կազմավորումների» ղեկավարների և մասնակիցների մասին: Հարցեր են հնչել նրանց ունեցած հարաբերությունների մասին` Հայաստանի ղեկավարության և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Խոսել են «Միացում» և «Ղարաբաղ» շարժումների նպատակների ու խնդիրների մասին, հարցրել են այդ շարժումների պատասխանատուների և նրանց հետ ունեցած հարաբերությունների մասին: 

Հարցերին ի պատասխան` Դավիթ Մանուկյանը հայտարարել է` տեղյակ չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նա ասել է` Սեֆիլյանն Արևմտյան Հայաստանից է, ունի Հայաստանի քաղաքացիություն:

Այնուհետև, ըստ «Ազերթաջի», Դավիթ Մանուկյանը հայտարարել է, որ Արցախում կռված դաշնակցական գումարտակը բաղկացած է եղել տարբեր խմբերից, որոնց մեջ եղել են թե´ արցախցիներ, թե´ Հայաստանի քաղաքացիներ:

Լևոն Մնացականյանը, պատասխանելով հարցերին, հայտարարել է, որ ինքը 1988 թվականին Երևանում տեղի ունեցած հանրահավաքներին չի մասնակցել, քանի որ այն ժամանակ ուսանող է եղել։

Դատախազ Տարանա Մամեդովայի հարցերին ի պատասխան` Մելիքսեթ Փաշայանն ասել է, որ ինքը մասնակցել է Արցախում տեղի ունեցած ցույցերին։

Նա նշել է, որ 1989-1990 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, իսկ 1993 թվականին միացել է Արցախում ծավալվող շարժումներին:

Պատասխանելով դատախազներ Վուսալ Ալիևի, Թուգայ Ռահիմլիի և Նասիր Բայրամովի հարցերին` Արկադի Ղուկասյանը հայտնել է, որ Արցախի բյուջեն ձևավորվել է Հայաստանի կողմից։ Նա հայտարարել է, որ Հայաստանի կողմից բյուջեին հատկացված միջոցները գրանցված են եղել որպես վարկեր, սակայն այդ վարկերն անտոկոս են եղել:

Բացի այդ, Արկադի Ղուկասյանը հավելել է, որ Հայաստանում լուծվել են մաքսային հարցեր՝ կապված Արցախ ներմուծվող և արտահանվող ապրանքների հետ։ Անտոկոս վարկերի մեջ ներառվել են նաև Հայաստանի պետական ​​մաքսային ծառայությունից հավաքագրված միջոցները՝ կապված Արցախից արտահանման և ներմուծման հետ:

Արկադի Ղուկասյանը նշել է` Արցախի տարածքում հայկական դրամն է շրջանառության մեջ եղել: Նա նաև հավելել է, որ Արցախի պաշտպանության նախարարի և Պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարի պաշտոններում նշանակումները համաձայնեցվել են Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: «Անվտանգության բոլոր հարցերը լուծվել են Հայաստանի ղեկավարության հետ համատեղ։ Ես խոսում եմ 1997 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածի մասին և չգիտեմ, թե ինչպիսին է եղել իրավիճակը հետո»,- ասել է Ղուկասյանը։

Ղուկասյանը հայտնել է, որ Արցախի բնակիչներին տրվել են հայկական անձնագրեր։ Նա հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և Արցախի նախագահի պաշտոնը թողնելուց հետո 9 տարի ծառայել է որպես հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան:

Այնուհետև սկսվել է մեղադրական եզրակացության` «իշխանության բռնի զավթման» բաժնին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 14-ին, նիստը կշարունակվի հայ գերիներին ուղղվելիք հարցերով։

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել Ռուբեն Վարդանյանի կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու. Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Բաքվին ամենաճիշտ պատասխանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025
Նորություններ

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025
Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025
Նորություններ

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Բաքվին ամենաճիշտ պատասխանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

Իրավաբան Տարոն Սիմոնյանը գրում է. «Այդպես լավ չի ․․․ ասա․ ես եմ էս երկրում օրենսդրության աղբյուրն էլ, կանոնական իրավունքի աղբյուրն...

ԿարդալDetails

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական