Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է անում Թուրքիան

14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից եւ Սաուդյան Արաբիայում ռուս եւ ամերիկացի պատվիրակությունների պատմական հանդիպումից հետո Թուրքիան նախաձեռնեց բանակցությունների մի նոր ռաունդ` իր երկիր հրավիրելով ռուսներին եւ ամերիկացիներին: Թուրքիան երկար ժամանակ է, ինչ դիտարկվում էր որպես մի պետություն, որն ամուր կապեր ունի ինչպես Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ուկրաինայի հետ, այնպես էլ որպես հնարավոր միջնորդ կարգավորելու ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան գերադասեցին Սաուդյան Արաբիան ընտրել որպես հանդիպման վայր, դուրս թողնելով Թուրքիային նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացից:

Թուրքիան ձգտում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ առումով գերտերություն: Նա նպատակ է հետապնդում առանձնակի նշանակության գործընկերը դառնալ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Մ. Նահանգների: Վերջիններիս թշնամական հարաբերությունների խորապատկերում նրա կարեւորությունը ավելի քան կրկնապատկվել էր երկու գերտերությունների համար, սակայն նրանց միջեւ լարվածության թուլացումից հետո, նրա ազդեցության ոլորտը զգալիորեն սահմանափակվում էր, քանի որ Ռուսաստանն ու Մ. Նահանգները սկսել էին անմիջական երկխոսությունների միջոցով հասնել որոշակի համաձայնությունների:

Այդուհանդերձ, իր երազած կարգավիճակին հասնելու համար, Անկարան փորձում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ միջազգային հարցերում եւ ավելի շատ լծակներ ձեռք բերել` կարգավորման բանակցություններում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը ռազմական միջամտությունն ու ակտիվ ներկայությունն է ամենատարբեր երկրների բազմաբնույթ հակամարտություններում:

Թուրքիան նշանակալի ազդեցություն է բանեցնում Սիրիայի եւ Ադրբեջանի կառավարությունների վրա: Նրա մասնակցությունը Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմներում մեծապես ուժեղացրել էր իր ներկայությունը Հարավային Կովկասում եւ Միջին Արեւելքում, դարձնելով նրան անփոխարինելի գործընկեր Ռուսաստանի եւ Մ. Նահանգների համար: Ուկրաինական պատերազմի սկզբնավորումից ի վեր Թուրքիան բարեկամական հարաբերություններ է պահպանել ինչպես Կիեւի, այնպես էլ Մոսկվայի հետ, մի կողմից մասամբ պաշտպանելով հակառուսական պատժամիջոցները, մյուս կողմից օժանդակելով Մոսկվային, որ շրջանցի դրանցից մի քանիսը:

Հակառակ այս հանգամանքներին, մի բան պարզ է: Թուրքիան եւ Ռուսաստանը դարեր շարունակ հակառակորդ պետություններ են եղել, եւ նրանց մրցակցությունը հավիտյան շարունակվելու է: Արդյունքում, ակնհայտ է, որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմից հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնելու եւ ավելի շատ ռեսուրսներ հատկացնելու այն տարածքներին, որոնց վրա պատմականորեն ունեցել է հզոր ազդեցություն: Դրանցից կարեւորագույնը Հարավային Կովկասն է, որտեղ Թուրքիան մեծացրել է իր ներկայությունը` քաղաքական ճնշումներ գործադրելով Հայաստանի եւ իր դաշնակից Ադրբեջանի վրա:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումից եւ ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի կարեւորությունը բնականաբար նվազելու է` քաղաքական զգալի փոփոխություն առաջացնելով տարածաշրջանում:

Ադրբեջանը, առաջին հերթին, կորցնելու է իր նշանակությունը Ռուսաստանի համար, քանի որ վերջինս այլեւս կարիք չի ունենալու Ադրբեջանի խողովակաշարերի միջոցով եվրոպական երկրներ հասցնել իր բնական ռեսուրսները` եվրոպացիներին ստիպելով, որ ավելի բարձր գին վճարեն դրա համար: Պատերազմի ավարտից եւ պատժամիջոցների վերացումից հետո եվրոպական որոշ երկրներ անմիջականորեն Մոսկվայից են գնելու այդ ռեսուրսները` ավելի քիչ վճարելով դրանց համար: Նույնը կատարվելու է Թուրքիայի հետ, որն օգտվելով Մ. Նահանգներ-Ռուսաստան լարվածությունից, կարողացել էր ընդարձակել իր ռազմավարական նշանակությունը երկու կողմերի համար: Հարաբերությունների կայունացումը հաստատապես նվազեցնելու Անկարայի դերակատարության կարեւորությունը, Թուրքիայի փոխարեն Սաուդյան Արաբիայի ընտրությունը որպես բարձրաստիճան բանակցությունների միջնորդ երկիր, հենց դա է նշանակում` ի հեճուկս  Անկարայի ցանկության եւ վրդովմունքի: Ավելին, եթե Թրամփը Պուտինին հանդիպի Սաուդյան Արաբիայում, ինչպես ծրագրված է, Թուրքիայի դերակատարությունը որպես միջնորդի երկու գերտերությունների միջեւ ընդհանրապես վերանալու է:

Այս իրավիճակից խուսափելու համար Թուրքիային մնում է ուժեղացնել իր ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս հասկանա, որ առանց իր մասնակցության Ռուսաստանը չի կարող Անկարայի համար տարածաշրջանային կարեւոր նշանակության հարցեր կարգավորել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետզհետե սաստկացող լարվածության ետեւում արդեն իսկ նկատելի է Թուրքիայի հետկուլիսյան դերակատարությունը: Թուրքիան նաեւ փորձում է ամրապնդել իր գլոբալ դիրքը` օգտագործելով իր ազդեցությունը Բաքվի վրա, որպեսզի բանակցություններում այն ծառայեցնի որպես լծակ: Նույնը կարելի է ասել Սիրիայի թուրքամետ կառավարության վերաբերյալ, որտեղ Թուրքիան ձգտում է իր պատվավոր տեղը գրավել գլոբալ բանակցություններում եւ վերականգնել իր հեղինակությունը որպես գերտերություն:

Զելենսկու այցը Թուրքիա, եւ Էրդողանի պատրաստակամությունը խաղաղապահպան զորքեր ուղարկելու Ուկրաինա` հստակ ուղերձներ են պարունակում իրենց մեջ, մասնավորապես այն, որ Ռուսաստանը կա՛մ պետք է համագործակցի Թուրքիայի հետ, կա՛մ էլ դիմագրավի բազում մարտահրավերներ տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում: Այս տարածքում Թուրքիան շարունակելու է մրցակցել Ռուսաստանի հետ նաեւ գլոբալ մասշտաբներով:

Ադրբեջանի վրա ունեցած իր աշխարհաքաղաքական ազդեցությամբ, Վրաստանում իր հսկայական տնտեսական ներկայությամբ եւ Հայաստանի դեմ գործադրած ճնշումներով, Թուրքիան մարտավարական նոր լծակներ է բանեցնում` ընդարձակելու համար իր ազդեցության ոլորտը տարածաշրջանում:

Հայաստանի կառավարությանը հաճախ են քննադատում թուրքամետ կամ թուրքանպաստ քաղաքականություն վարելու մեջ, որը թուրքական ճնշումների հետեւանքն է: Վրաստանը շատ ավելի պրագմատիկ ձեւաչափ է որդեգրել` հաշվի առնելով գլոբալ զարգացումներն ու տարածաշրջանային իրականությունը: Բայց թուրք-ադրբեջանական «տանդեմի» տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա խոչընդոտում է ինքնուրույն եւ գործնական որոշումներ կայացնելու նրա կառավարության կարողություններին: Մի բան պարզ է: Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումը, նույնիսկ եթե Եվրոպան շարունակի զինամթերքի օգնություն եւ նյութական ֆինանսավորում ցուցաբերել Ուկրաինային, հիմնովին ձեւափոխելու է գլոբալ բնապատկերը եւ աշխարհի ոչ մի երկրի ղեկավար չի կարողանալու անտեսել այն:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցորենի մասին ու ցորենի շուրջ

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական